«Պատմական աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Պատմական աշխարհագրություն''', [[գիտություն|գիտության]] ճյուղ, որն ուսումնասիրում է որևէ երկրի կամ տարածքի ֆիզիկական, տնտեսական, քաղաքական և բնակչության աշխարհագրությունն ըստ դրանց պատմական զարգացման ժամանակաշրջանների։ Հարում է աշխարհագրական և պատմական գիտություններին։ Պատմական աշխարհագրությունն ընդգրկում է՝ այլ տվյալներ երկրի կամ շրջանի ֆիզիկական աշխարհագրական նկարագրությունը (մակերևույթը,[[կլիմա]]ն,ջրագրությունը,հողաբուսական ծածկն ու կենդանական աշխարհը, [[օգտակար հանածոներ]]ը և այլն), բնակչության աշխարհագրությունը (բնակչության առաջացումը, ձևավորումը, ազգագրական կազմը, տեղաբաշխումը, տեղաշարժերը), [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] աշխարհագրությունը (արտադրության ու տնտեսական կապերի աշխարհագրությունն ըստ ճյուղերի և շրջանների), քաղաքների աշխարհագրությունը՝ ըստ պատմական ժամանակների [[քաղաք]]ների ու վարչական բաժանումների բնութագրումն ու դրանց սահմանների պարզաբանումը, պատմությունը վայրերի աշխարհագրական դիրքի ճշտումների, քաղաքների, բնակավայրերի, [[բերդ]]երի ու [[ամրոցն]]երի, մշակույթի կենտրոնների տեղաբաշխումը, հասարակական շարժումների աշխարհագրությունը և այլն։ Պատմական աշխարհագրության համար սկըզբնաղբյուրներ են ծառայում պատմագիրների ու ժամանակագիրների գրավոր վկայությունները, ճանապարհորդների օրագրերն ու նոթերը, տարբեր ժամանակներից մեզ հասած [[քարտեզ]]ները, նյութական մշակույթի մնացորդները, ժողովրդի [[ավանդություն]]ներն ու [[զրույց]]ները, լեզվաբանական ու տոպոնիմիական նյութերը և այլն։
 
{{ՀՍՀ}}