Content deleted Content added
Տող 23.
 
Ողջույն, Momikvardanyan, և շնորհակալություն ձեր բոլոր ներդրումների համար: Անցյալ մի քանի օրը, բավականին պատկերներ եք բեռնել հայերեն Վիքիփեդիայում: Արդյո՞ք նրանք ձեր լուսանկարած պատկերներ են: Եթե այո, ապա խնդրում եմ բեռնելիս վստահ ընտրել «Արտոնագրում» տուփում ընտրություններից մեկը: Ձեր աշխատանքը լինելու դեպքում, նաև ավելի ցանկալի է նրանց բեռնել [[:commons:|Վիքիպահեստում]], որպեսզի ոչ միայն հայերեն Վիքիփեդիայում, այլ բոլոր այլ Վիքի նախագծերում նրանց օգտագործման հնարավորությունը լինի: Եթե նրանք ձեր աշխատանքը չեն, ապա կարո՞ղ եք խնդրեմ նշել, թե որտեղից են վերցված, որպեսզի ստուգելի լինեն հեղինակային իրավունքների առկա լինելու տեսակետից: Շնորհակալություն, [[Մասնակից:Chaojoker|Chaojoker]] 06:53, 17 Ապրիլի 2010 (UTC)
 
:Հարգելի Chaojoker, պատկերները, որոնք բեռնում եմ իմ անձնական լուսանկարներից են, որոնց մեծ մասը ես եմ լուսանկարել, որոշ լուսանկարներ իմ ընկերների աշխատանքներն են: Երկար ժամանակ լուսանկարները պահպանել եմ առանց ինձ մոտ նշում կատարելու, թե ով է լուսանկարի հեղինակը, սակայն, հեղինակային իրավունքների խախտման դեպքեր չեն արձնագրվի, քանի որ ես լիիրավ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցնում բեռնված լուսանկարների շուրջ չնախատեսված, բայց հնարավոր խնդիրների շուրջ: Լուսանկարները բեռնելու նպատակը ոչ միայն հայերեն Վիքիպեդիայում դրանք օգտագործելն է, այլեւ բոլոր լեզուներով թույլատրելի է, սակայն խնդրում եմ, Վիքիպեդիայում արհեստավարժները գոնե այս սկզբնական շրջանում բարձրորակ լուսանկարները տեղադրեն Վիքիպահեստում: Հենց այս մտադրությունն ունենալու պատճառով է, որ լուսանկարների նկարագրությունները շարադրել եմ հայերեն: Միունույն ժամանակ կխնդրեի, որպեսզի Սիսիանին վերաբերող լուսանկարները, որոնք բեռնել եմ, օգնեիք տեղադրել Սիսիան բառահոդվածում, քանի որ առայժմ ինձ մոտ չի ստացվում: Ուրախ կլինեի անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: Եվ առհասարակ, ես կխնդրեի, մեր համագործակցությունը այսօր կառուցել մեր վիկի-գիտելիքների եւ դրանից դուրս ունեցած հնարավորությունների սահմաններում. ժամանակի ընթացքում կարծում եմ կկարողանամ ինքս գեղեցիկ ու գիտահանրամատչելի բառահոդվածներ ավելացնել: Այսօր իմ հիմնական ներդրումը կարող է լինել որակյալ բովանդակության, ճշտված փաստերի վրա հիմնված եւ հանրագիտարանային բնույթի բառահոդվածների տեքստային մուտքագրումը եւ հարակից որակյալ լուսանկարների ներդրումը:
Ամեն դեպքում շնորհակալ եմ օգտակար դիտողությունների համար -- [[Մասնակից:Momikvardanyan|Momikvardanyan]] 07:35, 17 Ապրիլի 2010 (UTC)