«Ձի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 186.111.136.69 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել XelgenBot մասնակցի վերջին տարբերակի...
Տող 36.
'''Ձի''' ({{lang-la|Equus ferus caballus}}), ընտելացված [[կենդանիներ|կենդանի]] և բառացությամբ Պրժևալսկու ձիու, վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակը։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես [[մ.թ.ա. 4000]] թ-ին, իսկ արդեն [[մ.թ.ա. 3000]] թ-ին ձին [[մարդ]]ու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև [[Հայկական լեռնաշխարհ]]ը։ [[2008]] թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը [[Ամերիկա]]յում, 13,800,000՝ [[Ասիա]]յում, 6,300,000՝ [[Եվրոպա]]յում և մնացածը [[Աֆրիկա]]յում ու [[Ավստրալիա]]յում։ Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ)։ Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում)։
Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր։ Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ։ Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում։
[[File:Campeonato Argentino de Polo 2010 - 5237109478 e7ed034169 o.jpg|thumb|left|Ձիեր են նաեւ օգտագործվում է սպորտի.]]
Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ)։ Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն։
Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է։ Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 11 ամիս։ Կաթնատվությունը 11–15 լ է։ Ապրում են 25–30 տարի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձի» էջից