Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
 
Լորը հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղ է: Գտնվելով Սիսիանի երեք ենթագոտիներից մեկի` [[Լորաձոր]]ի կենտրոնում, Լորը հեռավոր անցյալում հսկայական տնտեսական ու քաղաքական ազդեցություն է ունեցել շրջապատի բնակավայրերի վրա եւ ավելի քան երկու հազար տարի դիմացել ժամանակների դաժան փորձություններին:
Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին: [[Ստեփանոս Օրբելյան]] պատմիչը իր նշանավոր <<«Պատմութիւն տանն Սիսական>>» գրքում հրապարակել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Դավթի կազմած <<«Հավիտենական կտակը>>», որտեղ գրված է, որ Տաթեւի վանքի կալվածքները ընդլայնելու խնդրանքով առաջնորդը դիմել է Սյունյաց Փիլիպպե 1-ին գահերեց իշխանին եւ նրանից գնել Տաթեւին հարող Արծիվ գյուղը` ամբողջ տարածքով: Միաժամանակ Սյունյաց տեր Փիլիպպեն կալվածքներ է նվիրել վանքին, այդ թվում եւ [[Տաթեւ]] գյուղը: Այդ կտակ-փաստաթուղթը, որ Փիլիպպեից եւ Տեր-Դավթից բացի ստորագրել են հոգեւոր ու աշխարհիկ մի շարք տերեր, որոշել է նաեւ [[Տաթեւի վանքիվանք]]ի տիրույթների սահմանները, որոնց արեւմտյան սահմանը հասնում է մինչեւ Լոր գյուղի անունը կրող Լորաձորի սկիզբը:
Տաթեւի շրջակա սահմանները որոշող հաջորդ վավերագիրը կազմվել է [[906թ.]], երբ ավարտվել է Տաթեւի վանային համալիրի մայր` Պողոս-Պետրոս եկեղեցու շինարարությունը: Այդ առիթով Սյունյաց հոգեւոր աթոռը նոր գյուղեր եւ կալվածքներ է ստացել: Փաստաթղթի տակ, մի խումբ հոգեւոր եւ աշխարհիկ տերերի հետ, ստորագրել են ոչ միայն Սյունյաց տեր Փիլիպպեի հաջորդ Աշոտը եւ նրա որդիները, այլ նաեւ հայոց թագավոր [[Սմբատ ԲագրատունինԲագրատունի]]ն, որ եկել էր եկեղեցու նավակատիքին: Այստեղ նույնպես Տաթեւի արեւմտյան սահմանը համարվում է Լորաձորի սկիզբը:
Այս փաստաթղթերը, սակայն, Լորի վաղեմությունն ապացուցող գրավոր աղբյուրներ են միայն: 1950-ական թվականներին ականավոր պատմաբան [[Մորուս ՀասրաթյանըՀասրաթյան]]ը Լորում պեղումներ կատարելիս հայտնաբերել է հեթանոս ծեսով թաղված երեխայի թամբարան: Այդ փոքրիկի / (հավանաբար իշխանական ընտանիքի զավակ /) բերանում դրել էին մետաղադրամ, որը կտրվել է Պարսից [[Շապուհ]] արքայի օրոք / (383-389թթ./): Սա ապացուցում է, որ դեռեւս հայոց թագավորության շրջանում Լորը գոյություն է ունեցել, գուցե եւ որոշիչ դեր կատարել ամբողջ ենթագավառում: Չէ որ նրա անունով էր կոչվում շուրջ 15 գյուղ ներառող այդ գետահովիտը:
Լորը ենթագավառում իր գերակշիռ դիրքը / ([[Աղվերծ]]-Դարպասի[[Դարպաս]]ի հետ/) պահպանել է նաեւ միջնադարում: Ստեփանոս Օրբելյանի <<«Պատմությանը>>» կցված` Սյունիքի 12 գավառների 677 գյուղերի ցուցակի համաձայն, վերոհիշյալ երկու գյուղերի շուրջը համախմբված էին [[Մրուց]], [[Մարդակայք]], [[Տատան]], [[Մազազնի]], [[Լծեն]], [[Որոտն]], [[Ոպնի]], [[Երեմք]], [[Մոգույք]], [[Մշկաձոր]], [[Սապատաձոր]] գյուղերը: Ուշ միջնադարում այստեղ կազմավորվել են մինչեւ օրս գոյատեւող [[Շենաթաղ]] եւ [[Գետաթաղ]] գյուղերը:
Հետագա դարերում Լորի բարձրացումը կապվում է Սյունյաց Օրբելյանների իշխանության հաստատման եւ հզորացման հետ: Ըստ որում, եթե իշխանության անցնելուց հետո Օրբելյանները Սյունիքի ենթագավառներում կառավարիչներ կամ կուսակալներ էին նշանակում իրենց իշխանական տան ներկայացուցիչներին, ապա Լորում նրանք դաշն կնքեցին տեղի Որոտշահ անվանվող իշխանազուն տոհմի հետ: Այդ մասին պատմագրությունը պահպանել է երկու ծանրակշիռ վկայություն:
 
 
Լոր գյուղում է ծնվել բանաստեղծ [[Համո Սահյան]]ը։
 
==Հղումներ==
{{Reflist}} «»