Բացել գլխավոր ցանկը

Changes

 
Լորը հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղ է: Գտնվելով Սիսիանի երեք ենթագոտիներից մեկի` [[Լորաձոր]]ի կենտրոնում, Լորը հեռավոր անցյալում հսկայական տնտեսական ու քաղաքական ազդեցություն է ունեցել շրջապատի բնակավայրերի վրա եւ ավելի քան երկու հազար տարի դիմացել ժամանակների դաժան փորձություններին:
Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին: Ստեփանոս Օրբելյան պատմիչը իր նշանավոր <<Պատմութիւն տանն Սիսական>> գրքում հրապարակել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Դավթի կազմած <<Հավիտենական կտակը>>, որտեղ գրված է, որ Տաթեւի վանքի կալվածքները ընդլայնելու խնդրանքով առաջնորդը դիմել է Սյունյաց Փիլիպպե 1-ին գահերեց իշխանին եւ նրանից գնել Տաթեւին հարող Արծիվ գյուղը` ամբողջ տարածքով: Միաժամանակ Սյունյաց տեր Փիլիպպեն կալվածքներ է նվիրել վանքին, այդ թվում եւ Տաթեւ գյուղը: Այդ կտակ-փաստաթուղթը, որ Փիլիպպեից եւ Տեր-Դավթից բացի ստորագրել են հոգեւոր ու աշխարհիկ մի շարք տերեր, որոշել է նաեւ Տաթեւի վանքի տիրույթների սահմանները, որոնց արեւմտյան սահմանը հասնում է մինչեւ Լոր գյուղի անունը կրող Լորաձորի սկիզբը:
Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին:
 
== Նշանավոր լորեցիներ ==