Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
 
''Լոր'' - գյուղ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում: Ծովի մակերեւույթից բարձր է 1680 մետր: Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 134կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից` 30 կմ: Մակերեսը 17.97 քառակուսի կիլոմետր է: Բնակչությունը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ` 419 է: Գյուղապետն է Դավիթ Արզումանյանը:
 
Պատմությունը
 
Լորը հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղ է: Գտնվելով Սիսիանի երեք ենթագոտիներից մեկի` Լորաձորի կենտրոնում, Լորը հեռավոր անցյալում հսկայական տնտեսական ու քաղաքական ազդեցություն է ունեցել շրջապատի բնակավայրերի վրա եւ ավելի քան երկու հազար տարի դիմացել ժամանակների դաժան փորձություններին:
Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին:
 
Լոր գյուղում է ծնվել բանաստեղծ [[Համո Սահյան]]ը։