«Ուիլյամ Պետտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պետտի''' (Petty) Ուիլյամ(1623—1687), անգլիացի տնտեսագետ, բուրժուական դասական քաղաքատնտեսության հիմնադի...»:
 
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 1.
'''Պետտի''' (Petty) Ուիլյամ(1623—1687), անգլիացի տնտեսագետ, բուրժուական դասական քաղաքատնտեսության հիմնադիրը։ Լեյդենի, [[Փարիզ]]ի և Օքսֆորդի համալսարաններում բժշկություն է ուսանել։ 1647թվականին հորինել է պատճենահան [[մեքենա]], 1649թվականին ստացել է ֆիզիկայի դոկտորի աստիճան, 1651թվականին դարձել անատոմիայի ու երաժշտության պրոֆեսոր։ Որպես արժեքի աշխատանքային տեսության հիմնադիր-[[գիտնական]]ի՝ նրան բարձր է գնահատել [[Կարլ Մարքս|Կարլ Մարքսը]]։ը։ Պ-ի սկզբնական աշխատություններում նկատելի էր մերկանտիչիզմի գաղափարների ազդեցությունը, որը հետագայում մասնավորապես՝ «Մի քանի խոսք փողի առթիվ»-ում, 1682թվականին) վերացել է։ Ի տարբերություն մերկանտիլիստների՝ հարստության աղբյուրը համարել է ոչ թե շրջանառության, այլ արտադրության ոլորտը։ Հասարակության տնտ․ զարգացումը դիտել է որպես օբյեկտիվ օրենքների գործողության պրոցես, բայց նույնացրել հասարակական, [[Տնտեսություն|տնտեսության]] ու [[Բնություն|բնության]] օրենքները՝ դրանք համարելով հավերժական ու անփոփոխ։ Տարբերել է քաղաքական՝ մշտապես փոփոխվող շուկայական, և բնական գներ՝ հիմք ընդունելով [[Աշխատանք|աշխատանքիաշխատանք]]ի որոշակի քանակ, որը ծախսվել է ապրանքի արտադրության վրա (այսինքն՝ արժեքը)։ Սահմանելով աշխատանքի արտադրողականությունից արժեքի մեծության քանակական կախվածությունը՝ միաժամանակ անտեսել է արժեքի սոցիալական բնույթը,փոխարինել այն փոխանակային արժեքով (փողով)։ Աշխատավարձի բարձրացումը համարել է ուղղակի վնաս կապիտալիստների համար, աշխատավարձը՝ բանվորի «ապրուստի համար անհրաժեշտ մինիմում», դրանով իսկ նշել այն փաստը, որ աշխատավարձը բանվորի ստեղծած արժեքի միայն մի մասն է։ Ապրանքի արժեքը դրա արտադրության վրա ծախսված [[աշխատանք]]ով որոշելու դիրքերից ձգտել է լուծել հավելյալ արժեքի ծագման հարցը։ Ռենտան քննել է որպես հավելյալ արժեքի համընդհանուր ձև, որի կոնկրետ դրսևորումներն են հողային ու դրամական (փոխատվական տոկոս) ռենտաները։ Առաջինն է ավել դիֆերենցիաչ ռենտայի բնորոշումը, գիտականորեն մոտեցել հողի գնի որոշման հարցին։ Տնտեսական քաղաքականությանը վերաբերող նրա հայացքներն արտացոլել են երկրի էկոնոմիկայի զարգացումը արդյունաբերության կապիտալի շահերին ենթարկելու միտումը, չնայած, որ օրինաչափ է համարել տնտեսության կարգավորման մեջ պետության միջամտությունը։ Պետտիի ուսմունքի գիտական դրույթները զարգացրել են Ա․ Սմիթը Կ․ Դ․ Ռիկարդոն։
 
Կաղապար։{{ՀՍՀ}}
 
Կաղապար:{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Տնտեսագետներ]]