«Լոկոմոտիվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (20)
No edit summary
Տող 4.
Ջերմային են [[շոգեքարշ]]երը, [[Շոգետուրբին|շոգետուրբաքարշերը]], ջերմաքարշերը, մոտոքարշերը, գազաաուրբաքարշերը։ Ջերմային լոկոմոտիվները ունեն [[էներգիա]] արտադրող սեփական ուժային [[սարք]]ավորումներ։ Շոգեքարշի ուժային սարքավորումն է [[շոգեմեքենա]]ն, շոգետուրբաքարշինը՝ շոգետուրբինը, ջերմաքարշինը և մոտորաքարշինը՝ ներքին այրման [[շարժիչ]]ը, գազատուրբաքարշինը՝ գազատուրբինը։ էլեկտրական լոկոմոտիվներ են հպումային և կուտակիչային Էչեկարաքարշերը։ Հպումային էլեկտրաքարշերն էներգիա ստանում են էլեկտրահպումային ցանցից։ Կուտակիչային էլեկտրաքարշերն ունեն կուտակիչ մարտկոցներ, որոնք պարբերաբար [[լիցք]]ավորվում են [[հոսանք]]ի մշտական [[աղբյուր]]ից։ Լոկոմոտիվների այս հիմնական տեսակներից բացի գոյություն ունեն նաև զուգակցված լոկոմոտիվներ՝ դիզելա-էլեկտրաքարշեր, ջերմա-շոգեքարշեր, հպումային-կուտակիչային էլեկտրաքարշեր և այլն, որոնք մեծ կիրառություն չունեն։ Լոկոմտիվիի դեր են կատարում նաև մոտորային վագոնները, ինչպես նաև ավտո և մոտոդրեզինները, որոնք, ի տարբերություն լոկոմոտիվների, ունեն ուղևորների և ծանրոցների տեղեր։
 
Ըստ կատարած աշխատանքի բնույթի լոկոմոտիվները լինում են մագիստրալային և արտադրվող։ Մագիստրալային լոկոմոտիվներն օգտագործվում են ընդհանուր երկաթուղիներով գնացքներ տեղափոխելու համար, իսկ արդրվող լոկոմոտիվները՝ [[գործարան]]ների ներքին գծերում, [[հանք]]երում, [[հանքախորշ]]երում և նման այլ տեղերում փոխադրումներ կատարելու համար։ Մագիստրալային լոկոմոտիվները լինում են [[մարդ]]ատար, [[բեռն]]ատար և մանևրային՝ կայարանում աշխատելու համար։ Բոլոր լոկոմոտիվները բնութագրվում են իրենց անվանական [[Հզորություն|հզորությամբ]], քարշի [[ուժ]]ով, արագությամբ, օգտագործվող էներգիայի տեսակով։
 
Առաջին լոկոմոտիվ շոգեքարշը կառուցվել է [[XIX դար]]ի սկզբին ([[1803 թվական|1803]]-[[1814 թվական|1814]]), Մեծ Բրիտանիայում։ [[XX դար]]ի սկզբին շոգեքարշերը աստիճանաբար սկսեցին իրենց տեղը զիջել ավելի հզոր, լոկոմոտիվներին՝ ջերմաքարշերին և էլեկտրաքարշերին։ ժամանակակից լոկոմոտիվները իրենց հզորությամբ հնարավորություն են տալիս տեղափոխելու 8-9 հազար կշիռ ունեցող գնացքներ։ Ստեղծված են տուրբագնացքներ, որոնք ունեն ավիացիոն [[Գազատուրբինային էլեմենտ|գազատուրբին]] և կարող են զարգացնել 200 [[Կիլոմետր|կիլոմտր]] ժամ [[արագություն]]։ Փորձարկվում են [[Ռեակտիվ շարժիչ|ռեակտիվ]] և տուրբապտուտակավոր շարժիչով լոկոմոտիվներ։ [[1960 թվական|1960-ական թվականներ]]ից նախագծվում են փոփոխական հոսանքի էլեկտրաքարշեր՝ 8000 կիլովատ (10700 [[ձիաուժ]]) հզորությամբ և ջերմաքարշեր՝ յուրաքանչյուր սեկցիան 4500 կիլովատ (600 ձիաուժ) հզորությամբ։