«Արտավազդ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակ՝ Բաժնի դատարկում
Տող 17.
Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ [[Տիրան Ա|Տիրանից]], բնակության վայր է հատկացրել [[Աղիովիտ]] և [[Առբերանի]] գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ [[Այրարատ]]ից և [[Հայաստան]]ի նորակառույց [[մայրաքաղաք]]ից՝ [[Արտաշատ]]ից։ Ըստ [[Հուստինոս]]ի, Պարթևաց Միհրդատ II թագավորը [[մ.թ.ա. 120]] թվականին պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ [[Տիգրան Մեծ|Տիգրանին]]։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։
 
== Վեպ Արտավազդի մասին ==
 
Հին հայկական վեպերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր։ Վեպեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին։
 
Վեպերի ընդհանուր գիծը անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար։ Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»։
 
Արտաշես Ա-ն եղել է հայերի պաշտելի թագավորը, և պատահական չեն նրա մասին պահպանված վիպական ամբողջ շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, բարգավաճեցնելու, [[Արտաշատ]] մայրաքաղաքը կառուցելու և այլ մանրամասների մասին։ Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։
 
Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում։ Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.
 
<poem>«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»:
Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.
Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:</poem>
 
Արտաշեսի անեծքը կատարվում է։ Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ։
 
== Արտաշեսյան հարստություն ==