«Հեթում Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ միապետ
| անուն = Հեթում ԱI
| տիտղոս = [[Պատկեր:CoatKilikia.png|15px]] [[Կիլիկյան Հայաստան]]ի 2-րդ թագավոր<br /> և 12-րդ կառավարիչ
| պատկեր = [[Պատկեր:Hetoum and Zabel.jpeg|200px|Հեթումը կնոջ՝ Զաբելի հետ]]
Տող 6.
| իշխանություն = [[1226]], [[հունիսի 14]] – [[1269]]
| թագադրում = [[1226]], [[հունիսի 14]]
| նախորդ = [[Լևոն ԲII]]
| հաջորդող = [[Լևոն ԳIII]]
| ժառ-ձև = Ակներև ժառանգ
| ժառանգ = [[Լևոն Գ]]
Տող 18.
| ազգություն =[[Հայ]]
}}
'''Հեթում Ա''' (1213-1270), Հայոց թագավոր էր [[Կիլիկիա]]յում 1226–69 թթ-ին։ [[Հեթումյաններ]]ի արքայատան հիմնադիրը։ [[Ֆիլիպ]] թագավորին 1225–ին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, [[Կոստանդին]] պայլն իր 13–ամյա որդի Հեթումին պսակել է [[Զապել]] թագուհու հետ և հունիսի 14–ին հռչակել թագավոր։ Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243–ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254–ին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-59–ին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է Հալեպի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած [[Եգիպտոս]]ի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266-ին 30–հազարանոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268–ի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գրությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269–ին գահը նրան հանձնելով, մտել է վանք, ուր և մահացել է։ [[Հեթում պատմիչ]]ն գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 1270»։
 
Հաթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեթում_Ա» էջից