«Ոսկեհասկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 112.
== Տնտեսություն ==
Ունի 523 տնտեսություն։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան,մանկպարտեզ, բուժկետ, կապի հանգույց, մշակույթի տուն։
Գյուղն ունի ջրհան կայան, որը կառուցված է [[Ախուրյան գետ]]ի վրա։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1114 հա։ Պետական հողերում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրերը՝ 152 հա։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Այստեղ է գտնվում բավական խոշոր մեղվաբուծական տնտեսություն։
Ունի կարի արտադրամաս։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։<ref name="">http://shirak.gov.am/about-communities/667/</ref> Ունի սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոսկեհասկ» էջից