«Էլեկտրական լիցք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Էլեկտրական լիցքի մեծությունը (այլ կերպ՝ էլեկտրական լիցքը) լիցքակիրների և լիցքավորված մարմինների թվային բնութագիրն է, կարող է ընդունել դրական և բացասական արժեքներ։ Լիցքերով պայմանավորված փոխազդեցությունը ուղիղ համեմատական է լիցքերի մեծությանը, իսկ էլեկտրամագնիսական դաշտի կողմից լիցքերի վրա ազդող ուժի ուղղությունը կախված է լիցքի նշանից։
 
Ցանկացած համակարգի էլեկտրական լիցքը կազմված է ամբողջ թվով տարրական լիցքից, որը մոտ 1,6{{e|−19}} [[Կուլոն (չափման միավոր)|Կլ]] է<ref>Կամ, ավելի ճիշտ, 1,602176487(40){{e|−19}} Կլ</ref> ՄՄ համակարգում կամ 4,8{{e|−10}} [[ստատկուլոն|ՍԳՎ միավոր]]<ref>Կամ, ավելի ճիշտ, 4,803250(21){{e|−10}} ՍԳՎ միավոր</ref>։ Էլեկտրականության լիցքակիրները լիցքավորված [[տարրական մասնիկ]]ներն են։ Ազատ վիճակում կայուն, ամենափոքր զանգվածն ունեցող մասնիկը, որն ունի մեկ բացասական տարրական էլեկտրական լիցք, [[էլեկտրոն]]ն է, ազատ վիճակում կայուն, ամենափոքր զանգվածն (էլեկտրոնին հավասար) ունեցող դրական տարրական էլեկտրական լիցք ունեցող հակամասնիկը՝ [[պոզիտրոն]]ը։ [[Պրոտոն]]ը, որը նույնպես կայուն մասնիկ է, նույնպես ունի մեկ դրական տարրական լիցք։ 1964 թ. առաջ քաշվեց հիպոթեզ, որ գոյություն ունեն տարրական լիցքից փոքր լիցքով (±1/3 և ±2/3 տարրական լիցք) մասնիկներ՝ [[քվարկ]]ներ։ Սակայն դրանք ազատ վիճակում գոյություն չունեն, և ըստ էության, կարող են գոյություն ունենալ միայն այլ մասնիկների՝ [[ադրոնհադրոն]]ների կազմության մեջ։ Ուստի ցանկացած ազատ մասնիկ կարող է ունենալ միայն տարրական լիցքին բազմապատիկ լիցք։
 
Ցանկացած տարրական մասնիկի էլեկտրական լիցքը ռելյատիվիստորեն ինվարիանտ մեծություն է։ Այն կախված չէ հաշվարկման համակարգից, այսինքն՝ կախված չէ նաև մասնիկի շարժումից կամ դադարի վիճակից, այն ներհատուկ է մասնիկին ամբողջ կյանքի ընթացքում։ Այս պատճառով տարրական մասնիկները հաճախ նույնականացվում են իրենց լիցքերի հետ։ Ընդհանուր առմամբ բնության մեջ դրական և բացասական լիցքերի թիվը նույնն է։ [[Ատոմ]]ների և [[մոլեկուլ]]ների էլեկտրական լիցքը զրո է, իսկ [[բյուրեղացանց]]ի բջջի դրական և բացասական [[իոն]]ների լիցքերը չեզոքացնում են միմյանց։