«Սպեր (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Բարձր Հայք Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia).jpg|մինի|Մեծ Հայքի Բարձր Հայք գավառի քարտեզը]]
'''Սպեր''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Բարձր Հայք]] նահանգի կազմում<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>, [[Ճորոխ]] գետի վերին հոսանքի շրջանում։ Եղել է Բագրատունիների[[Բագրատունիներ]]ի ժառանգական տիրույթը։ Իշխանանիստ կենտրոնն էր [[Սպեր (բերդաքաղաք)|Սպեր]] բերդաքաղաքը։ ՍյուսՄյուս նշանավոր բերդն էր Բաբերդը։[[Բաբերդ (քաղաք)|Բաբերդը]]։
 
== Պատմություն ==
Սպերը հռչակված էր ոսկու հարուստ հանքերով, որոնք հնում շահագործվել են։ Անտիկ հեղինակները Սպերը հիշատակում են Սիսպիրիտիս, Հեսպերիտիս և այլ անվանումներով («սասպեյրներ» ցեղանունից)։ Սեծ Հայքի բաժանումից (387) հետո Սպերը մտել է Հայաստանի հռոմեական մասի մեջ։ Արաբական նվաճումներից հետո եղել է Արմինիա ոստիկանության, 885-ից՝ հայ Բագրատունյաց թագավորության կազմում։ XI դ․ վերջին Սպերը նվաճել են սելջուկյան թուրքերը։
 
1207-ից հայ-վրացական զորքերը՝ [[Զաքարե Բ|Զաքարե]] և [[Իվանե Զաքարյան]]ների գլխավորությամբ, ազատագրել են Սպերը։ 1242-ին Սպերը զավթել են Բարձր Հայք ներխուժած մոնղոլական հորդաները։ XV դ․ Սպերը ընկել է կարա-կոյունլու, ապա՝ ակ-կոյունլու թուրքմեն ցեղերի, 1502-ից՝ Սեֆեյան Պարսկաստանի տիրապետության ներքո։ Օսմանյան սուլթանությունը Սպերը զավթել է 1555-ի և 1639-ի թուրք-պարսկական պայմանագրերով։ Թուրքերը Ս․Սպերը բաժանել են երկու մասի՝ Բաբերդ (Բայբուրթ)՝ համանուն կենտրոնով, և Սպեր քաղաքն իր շրջակայքով, որոնք, մեծ մասամբ որպես [[սանջակ]]ներ (լիվաներ), մտնում էին էրզրումիԷրզրումի էյալեթի (վիլայեթի) մեջ։ Երբեմն Սպերը կցվել է Չլդըրի էյալեթին։
 
XVII դ․ Սպերը զուտ հայաբնակ էր։ [[Հակոբ ԿարնեցինԿարնեցի]]ն նշում է, որ Սպերի բնակիչները ամբողջովին հայեր էին։ Զբաղվում էին այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, հանքարդյունահանությամբ (հռչակավոր էին Վանք-Սադենի արծաթահանքերը), արհեստներով։ XV - XVII դդ․ զանազան նվաճողների ասպատակություններն ու կրկնվող պատերազմները ավերեցին Սպերը։ XVII դ․ սկզբին [[Աբբաս I Սեֆի|Շահ Աբբաս I-ի]] կազմակերպած բռնագաղթը մեծ վնաս հասցրեց նաև Սպերին։ XVII դ․ վերջին Սպերի հազարավոր հայեր, խուսափելով թուրքական հալածանքներից, հեռացան, իսկ մնացածներից շատերը XVIII դ․ սկզբին բռնությամբ մուսուլմանացվեցին։ Հայ բնակիչների թիվը բավականին նվազեց 1829 - 30-ի գաղթի ժամանակ, երբ ավելի քան 1000 ընտանիք Բաբերդից և Սպերից վերաբնակվեց Ախալքալաքում ու Ախալցխայում։
 
1895 - 96-ին Սպերի քրիստոնյա հայերը ենթարկվեցին համիդյան կոտորածներին։ Չնայած դրան, XX դ․ սկզբին էլ Սպերի բնակիչները հիմնականում հայերն էին՝ քրիստոնյա և մուսուլման։ Վերջիններս պահպանել էին հայկական շատ սովորույթներ, որոշ տեղերում՝ նաև լեզուն;լեզուն։ Անփոփոխ էին մնացել նրանց գյուղերի պատմական անունները։
 
XIX դ․ վերջին - XX դ․ սկզբին Սպերը էրզրումիԷրզրումի վիլայեթի գավառակներից (կազա) էր։ Հյուսիսից սահմանակից էր [[Համշեն]]ի և [[Խոտորջուր|Խոտորջրի]], արևելքից՝ [[Թորթում]]ի, արևմուտքից՝ [[Բաբերդ]]ի և հարավից՝ էրզրումիԷրզրումի գավառներին։ 1915-ին, ՍեծՄեծ եղեռնի ժամանակ, Սպերի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։ ՍեծՄեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
 
== Սպերի հայաբնակ բնակավայրերը ==
Աղբրիկ, Ավեր, Գանձ (Գանձասար), Գող (Կյող), էգեձորԷգեձոր, Թշաձոր (Դշաձոր), Խոզաղբյուր, Կաժ, Հիշեն, Հողեկ, Հունուտ, Զկնաջուր (Զենաջուր), Ղազենց, ճիպոտՃիպոտ (Չիփոթ), Մանց (Մաթուսանց, Մաթսանց), Մեզեգրեկ (Մեզերեկ), Շեհրիստանց, Ջուրակենց, Սալաձոր, [[Սպեր (բերդաքաղաք)|Սպեր]] կամ Գասապա, Վանք, Վարիզոնց, Տշանց, Քրեոզ, Օձուտ (Օձտեղ)։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 34.
 
{{ՀՍՀ|Գ. Բադալյան}}
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}