Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 134 բայտ ,  4 տարի առաջ
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Roger Fry - Virginia Woolf.jpg|մինի|ձախից|200px|[[Ռոջեր Ֆրայ]]. Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, մոտ [[1917]] թ.]]
Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպագրերից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է [[Գիտակցության հոսք]]ի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը «Ծովով հեռացում» վեպը գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «[[Միսիս Դելլոուեյ]]» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «[[Փարոսի վրա]]» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «[[Օրլանդո]]» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, որում պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։ «Ալիքներ» (1931) ստեղծագործությունում հեղինակը պատմում է վեց ընկերներից մասին, որոնց կերպարները ստեղծում են ալիքների տպավորություն։ Այս վեպը յուրահատուկ տեղ է գրավում Վուլֆի ստեղծագործություններում, որովհետև իր ժանրային առանձնահատկություններով այն ավելի շուտ բանաստեղծություն է քան վեպ։ 1933 թվականին լույս տեսած «Ֆլաշ» վեպն իրենից ներկայացնում է վիկտորյան ժամանակաշրջանի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգի շան կենսագրությունը, որը գրված է հենց շան անունից։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Գործողությունների միջև» (1941) վեպը նվիրված է մարդու արվեստի միջով փոխակերպման, կյանքի անցողիկության խնդիրներին։
[[Պատկեր:Virginia Woolf, Tavistock Square, London.JPG|մինի|200px|Գևորգ Մարզպետունին և Ցլիկ Ամրամը]]
«Ալիքներ» (1931) ստեղծագործությունում հեղինակը պատմում է վեց ընկերներից մասին, որոնց կերպարները ստեղծում են ալիքների տպավորություն։ Այս վեպը յուրահատուկ տեղ է գրավում Վուլֆի ստեղծագործություններում, որովհետև իր ժանրային առանձնահատկություններով այն ավելի շուտ բանաստեղծություն է քան վեպ։ 1933 թվականին լույս տեսած «Ֆլաշ» վեպն իրենից ներկայացնում է վիկտորյան ժամանակաշրջանի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգի շան կենսագրությունը, որը գրված է հենց շան անունից։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Գործողությունների միջև» (1941) վեպը նվիրված է մարդու արվեստի միջով փոխակերպման, կյանքի անցողիկության խնդիրներին։
 
== Մատենագիտություն ==