«Վիրջինիա Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (2)
No edit summary
Տող 25.
| influences =
| awards =
| signature = Virginia Woolf signature.svg|աջ|160px]]
| website =
| portaldisp =
Տող 31.
 
'''Վիրջինիա Վուլֆ''' ({{lang-en|''Virginia Woolf''}}, [[25]], [[հունվար]], [[1882]], [[Լոնդոն]], [[Մեծ Բրիտանիա]] - [[28]], [[մարտ]], [[1941]], [[Լյուիս (քաղաք)|Լյուիս]], [[Սուսսեքս]], [[Մեծ Բրիտանիա]]), բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես [[Գիտակցության հոսք]]ի գրակաության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։
 
== Կենսագրություն ==
Վիրջինիա Վուլֆը ծնվել է [[1882]] թվականի [[հունվար]] [[25]] – ին [[Լոնդոն]]ում՝ հայտնի բրիտանացի գրաքննադատ Լեսլի Սթիվենի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տանը՝ ծնողների ղեկավարությամբ։ Վիրջինիան 13 տարեկան հասակում կորցնում է մորը, իսկ [[1904]] թվականին վախճանվում է հայրը։ Մոր մահից հետո նա շարունակում է իր կրթությունը [[Լոնդոն]]ի իգական քոլեջներից մեկում։ Ոսումնասիրում է [[հունարեն]], [[լատիներեն]], [[գերմաներեն]] լեզուներ և իհարկե գրականություն ու պատմություն։ [[1909]] թվականից Վիրջինիան սկսում է գրաքննադատական բնույթի հոդվածներ հրատարակել լոնդոնյան ամսագրերում։ [[1912]] թվականին ամուսնանում է գրող և լրագրող [[Լեոնարդ Վուլֆ]]ի հետ։ [[1917]] թ. ամուսնու հետ հիմնում է «Հոգարդ պրես» հրատարակչությունը, որտեղ և հետագայում լույս են տեսնում նրա բոլոր ստեղծագործությունները։
Ծնողների մահը խիստ բացասական ազդեցություն էր ունեցել Վիրջինիայի հոգեկան աշխարհի վրա, նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպանություն գործել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և ամուսնու համար վախը (Լիոնարդ Վուլֆը հրեա էր) նպաստում են նրա հոգեկան հավասարակշռության էլ ավելի խախտմանը, որի արդյունքում [[1941]] թ. [[ապրիլ]]ի [[18]] –ին նա ինքնասպանություն է գործում։
 
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Roger Fry - Virginia Woolf.jpg|մինի|ձախից|200px|[[Ռոջեր Ֆրայ]]. Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, մոտ [[1917]] թ.]]
Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպագրերից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է [[Գիտակցության հոսք]]ի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը «Ծովով հեռացում» վեպը գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «[[Միսիս Դելլոուեյ]]» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «[[Փարոսի վրա]]» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «[[Օրլանդո]]» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, որում պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։ «Ալիքներ» (1931) ստեղծագործությունում հեղինակը պատմում է վեց ընկերներից մասին, որոնց կերպարները ստեղծում են ալիքների տպավորություն։ Այս վեպը յուրահատուկ տեղ է գրավում Վուլֆի ստեղծագործություններում, որովհետև իր ժանրային առանձնահատկություններով այն ավելի շուտ բանաստեղծություն է քան վեպ։ 1933 թվականին լույս տեսած «Ֆլաշ» վեպն իրենից ներկայացնում է վիկտորյան ժամանակաշրջանի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգի շան կենսագրությունը, որը գրված է հենց շան անունից։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Գործողությունների միջև» (1941) վեպը նվիրված է մարդու արվեստի միջով փոխակերպման, կյանքի անցողիկության խնդիրներին։
 
== Մատենագիտություն ==