Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 1 բայտ, 4 տարի առաջ
չ
կետադրական, փոխարինվեց: : → ։
{{միացնել|ալքիմիկոսներ}}
[[Պատկեր:JosephWright-Alchemist.jpg|մինի|250px|Ալքիմիկոսը [[փիլիսոփայական քար]]ը փնտրելիս ([[Ջոզեֆ Ռայթ]], 1771)]]
'''Ալքիմիա''' ({{lang-lat|alchimia, alchymia}}, որը ծագում է՝ {{lang-ar|خيمياء}} al-kîmîa), նախագիտական [[քիմիա]]ն էր, որը ձևավորվել էր III–IV դարերում [[Եգիպտոսում]]:։ Այն միջնադարյան [[մշակույթ]]ի յուրահատուկ շերտ է։ Երբ քիմիան դրվեց գիտական հիմքերի վրա, ալքիմիան սկսեցին անվանել հասարակ [[մետաղ]]ներից ազնիվ մետաղներ ([[ոսկի]], [[արծաթ]]) ստանալու կեղծ արհեստ, որովհետև ալքիմիկոսները բոլոր մետաղները դիտում էին որպես ծծմբի ու [[սնդիկ]]ի միացություն։ Ալքիմիկոսներն ունեին հատուկ ծածկագրեր, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն։ Ոսկին ծածկագրված էր [[արև]]ի, արծաթը՝ [[լուսին|լուսնի]], իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ այն ժամանակ հայտնի մոլորակների նշաններով։ Ալքիմիկոսների ուսումնասիրությունները նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության ձևավորմանն ու զարգացմանը. ստացվեցին բազմաթիվ նոր նյութեր, զարգացան մետաղաձուլությունը, ապակեգործությունը, խեցեգործությունը, ներկերի, թղթի, օճառի, [[ըմպելիք|ոգելից խմիչքների]] արտադրությունները։ Քաղաքների աճը և վարակիչ հիվանդությունների տարածումը հանգեցրին բժշկական քիմիայի՝ յատրոքիմիայի ստեղծմանը։ Գիտական քիմիայի ձևավորման սկիզբը համարվում է XVII դարի 2-րդ կեսը, երբ անգլիացի գիտնական Ռ. Բոյլը տվեց քիմիական տարր հասկացության առաջին գիտական սահմանումը։
 
Միջնադարյան ալքիմիայի հիմնական նպատակներից էր մետաղները «ազնվացնող» նյութերի հայտնագործումը։ Հիմնականում փնտրվում էին երկու նյութ՝ «սպիտակ առյուծ» և «[[փիլիսոփայական քար]]» խորհրդավոր անվանումներով։ «Սպիտակ առյուծը» հասրակ մետաղները պետք է վերածեր արծաթի։ Առավել կարևոր էր «փիլիսոփայական քարի» պատրաստումը, որը պետք է օժտված լիներ յուրահատուկ հատկությամբ. այն է` վերածել հասարակ մետաղները ոսկու։ Այն անվանում էին նաև կյանքի [[համադարման]] և կյանքի էլիքսիր։ Բացի այդ այն հանդիսանում էր հատուկ դեղորայք, որի լուծույթի ոսկե ըմպելիքի նույնիսկ շատ փոքր զանգվածների ընդունումը կնպաստեր զանազան հիվանդությունների բուժմանը, երիտասարդեցմանը, կյանքի տևողության երկարեցմանը։
266 264

edits