«Նապաստակների ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 26.
Նապաստակները ունեն երկար և լայն բացված ականջներ և շատ սուր լսողություն: Աչքերը մեծ են և գտնվում են գլխի երկու կողմերում, որը նրանց թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը: Ունեն լավ գիշերային տեսողություն:
 
=== Չափսերը ===
 
Նապաստակների չափսերը կարող են տատանվել ըստ տեսակի: Հյուսիսամերիկյան ճագարները ունեն 25-29 սմ մարմնի երկարություն և կշռում են մոտ 300 գրամ, իսկ եվրապական նապաստակները ունեն 50-76 սմ մարմնի երկարություն և 25 կգ- 5 կգ մարմնի քաշ:
 
 
Մորթին ունի տարբեր երանգներ: Սովորաբար կարճ է և կարող է հաստանալ և երկարել ձմռան ամիսներին կենդանուն ցրտից պաշտպանելու համար:
 
 
=== Սնունդը ===
 
Նապաստակի բոլոր տեսակները բուսակեր են և հիմնականում սնվում են կանաչ բույսերով, մրգերով և բանջարեղեններով, սերմերով և արմատներով: