«Չեռնոբիլի ատոմակայանի վթար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25.
 
Չեռնոբիլի վթարը ԽՍՀՄ-ի համար դարձել էր մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն: Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա<ref name= Jarosh>Чернобыль. 20 лет спустя. Преступление без наказания. А. Ярошинская. — М.: Время, 2006.</ref>: Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել:
 
=== Ատոմակայանի բնութագիրը ===
Չեռնոբիլի ԱԷԿ-ը ({{coord|51|23|22|N|30|05|59|E|type:landmark_region:UA|scale=30000}}) գտնվում է [[Ուկրաինա]]յի տարածքում՝ [[Պրիպյատ]] քաղաքից 3 կմ, [[Բելառուս]]ի սահմանից 16 կմ և [[Կիև]]ից 110 կմ հեռավորության վրա:
 
Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի պահին գործում էին չորս էներգաբլոկ, որոնք աշխատում էին РБМК-1000 [[Միջուկային ռեակտոր|ռեակտորների]] հիման վրա յուրաքանչյուրը 1000 ՄՎտ հզորությամբ (ջերմային հզորությունը՝ 3200 ՄՎտ): Եվս երկու նմանատիպ էներգաբլոկ կառուցվում էին: Չեռնոբիլի ԱԷԿ-ը արտադրել է [[Ուկրաինայի ԽՍՀ]] էլեկտրաէներգիայի մոտավորապես տասներորդ մասը:
 
Չեռնոբիլի ԱԷԿ-ը դադարեցրել է իր գործունեությունը [[2000]] թվականի [[դեկտեմբերի 15]]-ին:
 
=== Վթար ===
[[Պատկեր:ChernobylMIR.jpg|thumb|250px|Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքի լուսանկարը «Միր» կայարանից, ապրիլի 27, 1997]]
[[1986]] թվականի [[ապրիլի 26]]-ին, ժամը 01:23-ին, Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկում պայթյուն է որոտացել, որը ամբողջությամբ ավերել է ռեակտորը: [[Էներգաբլոկ]]ի շինությունը մասնակի փլուզվել է, որի ընթացքում երկու մարդ է մահացել: Տարբեր աշխատասենյակում և տանիքի վրա [[հրդեհ]] է բռնկվել: Արդյունքում ակտիվ զոնայի մնացորդները բարձր ջերմաստիճանից հալվել են, հալեցված [[մետաղ]]ի, [[ավազ]]ի, [[բետոն]]ի և վառելիքի մասնիկների խառնուրդը տարածվել է ռեակտորի տակ գտնվող շինություններով<ref name=fuel>[http://web.archive.org/web/20060205041944/http://www.pripyat.com/ru/publications/research/2005/09/28/308.html Данные Курчатовского института о распределении топлива и состоянии укрытия]</ref><ref name=proektstroy>[http://web.archive.org/web/20120417173653/http://www.proektstroy.ru/publications/publication.php?tag=4050 Поведение железобетонных конструкций при аварии на ЧАЭС]</ref>: Վթարի արդյունքում տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում շրջակա միջավայր, այդ թվում նաև [[ուրան]]ի, [[պլուտոնիում]]ի, [[յոդ]]-131-ի (կիսատրոհման պարբերություն — 8 տարի), [[ցեզիում]]-134-ի (կիսատրոհման պարբերություն — 2 տարի), ցեզիում-137-ի (կիսատրոհման պարբերություն — 30 տարի) [[ստրոնցիում]]-90-ի (կիսատրոհման պարբերություն — 28 տարի) իզոտոպները:
 
 
== Ծանոթագրություններ ==