«Ասորական ուղղափառ եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 33.
}}
 
'''Ասորական ուղղափառ եկեղեցի''' (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܣܘܪܝܝܬܐ ܬܪܝܨܬ ܫܘܒܚܐ, ''իթո սուրյաիթո թրայսեթ շոբհո''), որոշ աղբյուրներում կոչվում է նաև ''Հակոբիկյան եկեղեցի'', արևելյան Անտիոքյան ուղղափառ եկեղեցի [[Լևանտ]]ում և [[Միջագետք]]ում: Պաշտոնապես ներկայացնում է Ասորոց միաբնակ եկեղեցու հավատացյալներին։ Մեկն է [[Արևելյան հնագույն եկեղեցիներ|Արևելյան հնագույն 6 եկեղեցիներից]]:

Առաջացել է 560—570-ական թվականներին, երբ Ասորոց միաբնակ եկեղեցին ներքին երկպառակությունների հետևանքով երկփեղկվել է։ Առաջին մասը, [[Անտիոք]]ի Պողոս պատրիարքի անունով, կոչվել է Պողոսյան եկեղեցի, երկրորդը՝ [[Եդեսիա]]յի եպիսկոպոս Հակոբ Բարադեոսի (490—578) անունով՝ Հակոբիկյան եկեղեցի։ Առաջինի հետևորդները, եկեղեցու միասնությունը վերականգնելու նպատակով, կողմ էին քաղկեդոնականությանը որոշ զիջումներ անելու, իսկ հակոբիկյաններն անզիջում դիրք էին բռնել։ Հակոբիկյան եկեղեցին ունեցել է իր ինքնուրույն պատրիարքը, որի նստավայրը սկզբնական շրջանում Անտիոքն էր։ Հետագայում, թեպետ նստավայրը հաճախ է փոխվել, բայց եկեղեցու գլուխը շարունակվել է կոչվել Անտիոքի պատրիարք։ Ասորական ուղղափառ եկեղեցին մշտական բարեկամական հարաբերություններ է պահպանել Հայոց եկեղեցու հետ։ Այժմ՝ Ասորական ուղղափառ եկեղեցի ներկայացնում է Ասորոց միաբնակ հավատացյալներին։
 
Հակոբիկյան եկեղեցի անվանումը կտրականապես մերժվում է Ասորական ուղղափառ եկեղեցու կողմից: