«Վրձին»–ի խմբագրումների տարբերություն

'''Վրձին''', գեղանկարչության ու գրաֆիկայի (ինչպես և վայելչագրության) մեջ․ ներկող նյութերը [[կտավ]]ի, թղթի և այլ հիմնաշերտի վրա քսելու հիմնական գործիքը։ Վրձին պատրաստվում է տարբեր կենդանիների ճարպահանված մազից կամ բրդից։ Առավել կոշտ, խոզի մազից Վրձինները (կլոր կամ տափակ) կիրառվում են յուղաներկերով [[Գեղանկարչություն|գեղանկարչության]], ավելի երկար մազով Վրձինները՝ սոսնձաներկերով գեղանկարչության, [[որմնանկարչություն|որմնանկարչության]] մեջ։ Կլոր, սրածայր Վրձինները օգտագործվում են ջրաներկով, տեմպերայով նկարելիս և գրաֆիկայում։ Բավարար փափկություն ու ճկունություն ունեցող ժանտաքիսի մազից Վրձինները կիոառվում են ամեն տեսակ ներկերով աշխատելիս։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Նկարչական նյութերԳործիքներ]]
162 697

edits