«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

(պատճենի հեռացում)
==Կենսագրություն==
 
Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը ([[780]]-[[855]]) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է։ Ծնվել է [[Բաղդադ]]ում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր [[Խորասան]]ից՝ որդու ծննդից ոչ շատ առաջ։ 15 տարեկանից մինչև [[816]] թվականը Ահմադը ուսումնասիրում էր [[հադիսներըհադիսներ]]ը ({{lang-ar|الحديث}}) և [[ֆիկհ]]ը ({{lang-ar|الفقه}}), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների՝ այդ թվում Աբու Յուսուֆի և [[Մուհամմադ ալ-Շաֆի|ալ-Շաֆի'ի]]ի հետ։
 
Նրան հաջողվել էր կապեր հաստատել [[Հիջազ]]ի, [[Սիրիա]]յի և [[Իրաք]]ի ավանդապաշտների տարիքավոր սերնդի առավել ազդեցիկ ներկայացուցիչների՝ Վակի իբն ալ-Ջարրահ, Յազիդ իբն Հարուն, Յահյա իբն Մա'ինի և ուրիշների հետ։ Խորը գիտելիքների և բարեպաշտ ապրելակերպի շնորհիվ նա աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերում։ Ահմադ իբն Հանբալի գործունեության գագաթնակետը համընկավ [[մութազիլիականություն|մութազիլիական]] [[քալամ]]ի դեմ ավանդական աստվածաբանության պայքարի ակտիվացման շրջանին։ Խալիֆա [[ալ-Մամուն]]ի կողմից սահմանված «փորձության» ({{lang-ar|مهنة}}) առաջին իսկ տարում, որը ցանկանում էր հասարակությանը պարտադրել մի շարք մութազալիական դոգմաներ (առաջին հերթին Ղուրանի՝ ստեղծված լինելու մասին դոգման), Ահմադն հայտնվեց փորձության ենթարկվողների հատուկ խմբում։ Երկու տարի՝ ([[833]]-[[834]]) թվականներին, նրան պահում էին բանտում։
82 200

edits