«Ճառագայթային հիվանդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Տարբերում են '''սուր''' ճառագայթային հիվանդություն․, որն առաջանում է իոնացնող ճառագայթների համեմատաբար մեծ դոզաների միանվագ ընդհանուր ազդեցության հետևանքով, և '''քրոնիկական''', որն սկիզբ է առնում չբուժվող, ձգձգվող սուր ճառագայթային հիվանդության կամ իոնացնող ճառագայթների համեմատաբար փոքր դոզաների երկարատև ազդեցության հետևանքով։
 
Ճառագայթային հիվանդության կլինիկական արտահայտությունների (ճառագայթային սինդրոմ) ընթացքը պայմանավորված է [[օրգանիզմ]]ի ստացած իոնացնող ճառագայթների ընդհանուր գումարային դոզայով։ 100 [[ (չափման միավոր)|ռենտգեն]]ռ-ի սահմաններում միանվագ ընդհանուր ճառագայթահարումն առաջ է բերում ճառագայթային հիվանդության անցողիկ, թեթև ձև, 100 ռ-ից ավելին՝ միջին կամ ծանր արտահայտված ձևեր, որոնց դեպքում հիմնական ախտանշանները և հիվանդության ելքը կախված է արյունաստեղծ օրգանների ախտահարման աստիճանից։
 
Իոնացնող ճառագայթների 600 ռ-ից բարձր միանվագ ընդհանուր ճառագայթահարումից մարդու օրգանիզմում սկիզբ են առնում օրգանական և գործառական (ֆունկցիոնալ) այնպիսի խոր և ուժեղ արտահայտված փոփոխություններ, որոնք 1-2 ամսվա ընթացքում հասցնում են մահվան։