«Deus ex machina»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2228 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{միացնել|Դեուս էքս մախինա}}'''Դեուս Էքս մախինա''' ({{lang-lat|deus ex machina}}, բառացի՝ աստված մեքենայից), հին հունական [[թատրոն]]ում դրամատուրգիական ն բեմական հնարք, գործողության հանգուցալուծումը աստվածության միջամտությամբ, որ հատուկ վերամբարձ մեքենայով (Էորեմա) անակնկալ բեմ էր իջնում։ Նրա շնորհիվ էր վճռվում ողբերգության հիմքում ընկած կոնֆլիկտը, որոշվում հևրոսների ճակատագիրը։ Փոխաբերական իմաստով օգտագործվում է որնէ կոնֆլիկտի անսպասելի ելքը նշելու համար։
 
==Սյուժետային գործիք==
 
[[Դեուս էքս մախինա]] արտահայտությունը գործածվում է նաև որպես սյուժետային գործիք ([[Plot device]]), որտեղ հեղինակը նոր հերոսի միջամտության կամ անսպասելի իրադարձության օգնությամբ լուծում է տալիս սյուժեին: Առաջինը այս արտահայտությունը գործածել է [[Արիստոտել]]ը: Մեր օրերում շատերը համարում են սյուժետային այս գործիքը ոչ պրոֆեսսիոնալ և թույլ, քանի որ շատ դեպքերում հեղինակները լուծում են տալիս սյուժեին չափազանց ոչ ռեալիստիկ և երբեմն նույնիսկ ընդհանուր գաղափարին հակասող կերպով:
 
==Օրինակներ==
 
Անգլիացի գրող [[Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին]]ը ({{lang-en|John Ronald Reuel Tolkien}}) գործածել է դեուս էքս մախինան իր ՛՛[[Մատանիների տիրակալը]]՛՛ ({{lang-en|The Lord of the Rings}}) և ՛՛[[Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն]]՛՛ ({{lang-en|The Hobbit: An Unexpected Journey}}) գործերում (հերոսները մի քանի անգամ փրկվում են Արծիվների ([[Eagle (Middle-earth)]]) կողմից): Տոլկինը իր այդ գործիքը կոչում էր ''[[Eucatastrophe]]'', սակայն այն համարյա ոչնչով չի տարբերվում դեուս էքս մախինայից (այնուամենայնիվ, շատերը չեն համարում Արծիվներին դեուս էքս մախինա այն պատճառով, որ նրանք Տոլկինի ստեղծած աշխարհի [[Middle Earth]] մաս են):
 
Դեուս էքս մախինայի մեկ այլ օրինակ է Ուիլլիամ Գոլդինգի ([[William Golding]]) ՛՛Ճանճերի տիրակալը՛՛ ([[Lord of the Flies]]) [[նորավեպ]]ում, որտեղ տղաները անսպասելիորեն փրկվում են [[նավատորմ]]ի սպայի կողմից:
 
{{ՀՍՀ}}
Անանուն մասնակից