«Սիրիայի մարզեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Syria districts.png|մինի|աջից|300px|Սիրիայի մարզերի քարտեզ<br>
{{multicol}}
{{legend|#FF4040|[[Ալ-Հասաքայի մարզ|Ալ-Հասաքա]]}}
{{legend|#E8FBC4|[[Դեյր-էլ-Զորի մարզ|Դեյր-էլ-Զոր]]}}
{{legend|#0080FF|[[Ալ-Ռակկայի մարզ|Ալ-Ռակկա]]}}
{{legend|#80FF00|[[Հալեպի մարզ|Հալեպ]]}}
{{legend|#408080|[[Իդլիբի մարզ|Իդլիբ]]}}
{{legend|#8080FF|[[Լաթակիայի մարզ|Լաթակիա]]}}
{{legend|#C0C0C0|[[Տարտուսի մարզ|Տարտուս]]}}
{{multicol-break}}
{{legend|#00FFFF|[[Համայի մարզ|Համա]]}}
{{legend|#0080C0|[[Հոմսի մարզ|Հոմս]]}}
{{legend|#804040|[[Ռիֆ Դիմաշկի մարզ|Ռիֆ Դիմաշկ]]}}
{{legend|#FF8040|[[Ալ-Սուեյդայի մարզ|Ալ-Սուեյդա]]}}
{{legend|#008080|[[Դառաայի մարզ|Դառաա]]}}
{{legend|#808040|[[Ալ-Կունեյտրայի մարզ|Ալ-Կունեյտրա]]}}
{{multicol-end}}
]]
 
 
'''Սիրիայի մարզեր''', [[Սիրիայի Արաբական Հանրապետություն|Սիրիայի Արաբական Հանրապետության]] վարչատարածքային բաժանման միավոր։ Սիրիան կազմված է 14 մարզերից («մուհաֆազա»)։ Մարզերը բաժանված են 65 [[Սիրիայի գավառներ|գավառների]], որոն էլ իրենց հերթին բաժանված են շրջանների։ Շրջանները կազմված են շրջկենտրոնից (քաղաք կամ ավան) և գյուղերից։
 
Մարզերի կառավարիչները նշանակվում են ներքին գործերի նախարարի կողմից՝ [[Սիրիայի Կառավարություն|Կառավարության]] հաստատումից հետո։ Նրանք իրենց ղեկավարած մարզերում պատասխանատու են կառավարման, բուժսպասարկման, սոցիալական ծառայությունների, կրթության, զբոսաշրջության, հասարակական աշխատանքների, տրանսպորտի, ներքին առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, քաղաքացիական պաշտպանության, հասարակական կարգի և օրենքի պահպանության համար։ Տարածքային կառավարման նախարարը անմիջապես աշխատում է մարզերի ղեկավարների հետ՝ ղեկավարելով և վերահսկելով նահանգային զարգացման ծրագրերը։ Նա օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերում նահանգային խորհրդին, որի անդամների երեք քառորդը ընտրվում են ժողովրդի կողմից 4-ամյա ժամկետով, իսկ մնացածը նշանակվում են ներքին գործերի նախարարի և նահանգապետի կողմից։ Յուրաքանչյուր նահանգային խորհուրդ ունի նաև 6-ից 10 անձից բաղկացած գործադիր մարմին, որը կազմված է նահանգային խորհրդի ընտրված անդամներից։ Գործադիր մարմնի յուրաքանչյուր անդամ ղեկավարում է մի ոլորտ։
 
Գավառները և շրջանները ղեկավարվում են պատասխանատու անձինք, որոնց նշանակում են մարզերի կառավարիչները՝ ներքին գործերի նախարարի համաձայնությունից հետո։ Գավառների և շրջանների ղեկավարները աշխատում են տեղական խնդիրների լուծման ուղղությամբ և հանդիսանում միջնորդ ու կապող օղակ կառավարության և տեղացիների առաջնորդների միջև, ինչպիսիք են գյուղերի ղեկավարները, ծերերի խորհուրդները։
 
== Մարզեր ==