«Վերածննդի կերպարվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
Ալպերից հյուսիս ապրող նկարիչները իրենց աչքի առաջ չունեին անտիկ արվեստի նմուշներ: Նրանց միանգամայն օտար էր իտալական Վերածննդի հնագիտական տարածաչափությունը, որի էությունը կայանում է նորից բացահայտված նախնադարյան հուշարձանների ուսումնասիրության մեջ: Այստեղ երկար պահպանվեցին [[Գոթիկա|գոթական արվեստի]] ավանդույթները և հմտությունները, քիչ ժամանակ տրամադրվեց նախնադարյան ավանդի ուսումնասիրմանը և մարդու անատոմիայի ճանաչմանը: Հյուսիսային նկարիչների` օրինակ` [[Հանս Հոլբայն Կրտսեր|Հոլբայնի]] դիմանկարները զուրկ են իրականության ներդաշնակումից և իդեալականացումից, ինչը հատուկ էր նրանց հարավային եղբայրակիցներին. իրենց ռեալիստականության մեջ նրանք հասնում են [[Նատուրալիզմ|նատուրալիզմի]]: Մյուս կողմից նրանք չեն խզում կապը ժողովրդական, գյուղացիական կյանքի տարերքի և [[Բանահյուսություն|բանահյուսական ավանդույթի]] հետ. այդ առումով հատկանշական է [[Պիտեր Բրեյգել Ավագ|Պիտեր Բրեյգել Ավագի]] արվեստը:
 
Ինտերնացիոնալ գոթիկայի և նախավերածննդյան ուղղությունների սահմանագծին բուրգունդյան Հոլանդիայում XV դարի 1-ին կեսին ծնվեց հին հոլանդական արվեստը: Բարդացված [[Սրբապատկեր|սրբապատկերագրությունը]] և խրթին [[Սիմվոլիզմ|սիմվոլիզմը]] զուգակցվում էին տնային նիստուկացի մանրունքների նկատմամբ ծայրահեղ ուշադրության հետ: [[Տեմպերա|Տեմպերայից]] դեպի յուղանկար անցումը թույլ էր տալիս նկարիչներին ավելի ցայտուն և բազմակողմանի փոխանցել առարկայական աշխարհի բազմազանությունը, խորությունը և փայլը: Այս բոլոր ձեռքբերումները կապված են [[Ռոբեր Կամպեն|Ռոբեր Կամպենի]] և նրա աշակերտների` [[վան Էյկ եղբայրներ|վան Էյկ եղբայրների]] ու [[Ռոգիր վան դեր ՎեյդենիՎայդեն|Ռոգիր վան դեր Վայդենի]] անունների հետ: Դարի երկրորդ կեսին [[Գոթիկա|գոթիկայի]] վերապրուկները և իտալական ազդեցությունները արտասովոր կերպով միահյուսվեցին [[Հանս Մեմլինգ|Մեմլինգի]] արվեստի մեջ:
 
Թեև կվատրոչենտո շրջանի Իտալիայում հետաքրքրությամբ էին հետևում հոլանդական նկարիչների ձեռքբերումներին, իտալական ազդեցությունը այդ երկրամաս թափանցեց միայն XVI դարում, երբ բավարացի Ալբրեխտ Դյուրերը իր արվեստը կատարելագործելու մեկնեց Վենեցիա, իսկ Հոլանդիայում ձևավորվեց անտվերպենյան մաներիզմի դպրոց, որին մասնավորապես պատկանում էր Մաբյուզը: Ռեֆորմացիայի հետ հյուսիսային Եվրոպայում արգելվեց հոգևոր գեղանկարչությունը, փոխարենը ձևավորվեցին ոչ այնքան նախկին սերունդների նկարիչների գեղարվեսական ձեռքբերումները վերաիմաստավորելու (ինչպես Իտալիայում), որքան բնությունը անմիջականորեն զննելու վրա հիմնված նոր ժանրեր` բնանկար, նատյուրմորտ, ժանրային գեղանկարչություն: