«Վերածննդի կերպարվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
== Հյուսիսային վերածնունդ ==
Ալպերից հյուսիս ապրող նկարիչները իրենց աչքի առաջ չունեին անտիկ արվեստի նմուշներ: Նրանց միանգամայն օտար էր իտալական Վերածննդի հնագիտական տարածաչափությունը, որի էությունը կայանում է նորից բացահայտված նախնադարյան հուշարձանների ուսումնասիրության մեջ: Այստեղ երկար պահպանվեցին [[Գոթիկա|գոթական արվեստի]] ավանդույթները և հմտությունները, քիչ ժամանակ տրամադրվեց նախնադարյան ավանդի ուսումնասիրմանը և մարդու անատոմիայի ճանաչմանը: Հյուսիսային նկարիչների` օրինակ` Հոլբեյնի[[Հանս Հոլբայն Կրտսեր|Հոլբայնի]] դիմանկարները զուրկ են իրականության ներդաշնակումից և իդեալականացումից, ինչը հատուկ էր նրանց հարավային եղբայրակիցներին. իրենց ռեալիստականության մեջ նրանք հասնում են [[Նատուրալիզմ|նատուրալիզմի]]: Մյուս կողմից նրանք չեն խզում կապը ժողովրդական, գյուղացիական կյանքի տարերքի և [[Բանահյուսություն|բանահյուսական ավանդույթի]] հետ. այդ առումով հատկանշական է [[Պիտեր Բրեյգել Ավագ|Պիտեր Բրեյգել Ավագի]] արվեստը:
 
Ինտերնացիոնալ գոթիկայի և նախավերածննդյան ուղղությունների սահմանագծին բուրգունդյան Հոլանդիայում XV դարի 1-ին կեսին ծնվեց հին հոլանդական արվեստը: Բարդացված սրբապատկերագրությունը և խրթին սիմվոլիզմը զուգակցվում էին տնային նիստուկացի մանրունքների նկատմամբ ծայրահեղ ուշադրության հետ: Տեմպերայից դեպի յուղանկար անցումը թույլ էր տալիս նկարիչներին ավելի ցայտուն և բազմակողմանի փոխանցել առարկայական աշխարհի բազմազանությունը, խորությունը և փայլը: Այս բոլոր ձեռքբերումները կապված են Ռոբեր Կամպենի և նրա աշակերտների` վան Էյկ եղբայրների ու Ռոգիր վան դեր Վեյդենի անունների հետ: Դարի երկրորդ կեսին գոթիկայի վերապրուկները և իտալական ազդեցությունները արտասովոր կերպով միահյուսվեցին Մեմլինգի արվեստի մեջ: