«Արամաշոտ Պապայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Արամաշոտ (Աշոտ) Պապայան Պետրոսի''' (ծն․ 15․9․1911, Բաթում, [[1945 թվական]]ից իր անվանն է միացրել եղբորորդու՝ Արամ Պապայան ի անունը), հայ սովետական դրամատուրգ։ [[ԽՍՀՄ]] արվեստի վաստակավոր գործիչ (1975)։ 1931-1940 թվականին դերասան է եղել Դոնի Ռոստովի հայկական, [[1944 թվական|1944]]-[[1945 թվական|1945]] թվականին՝ Կիրովականի, այնուհետև՝ էջմիածնի թատրոններում։ [[1951 թվական|1951]] թվականին ավարտել է Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Աշոտ Պետրոսի Պապայան առաջին գործերն են «Երազ» (բեմ․ [[1936 թվական|1936]]) և «Մեր կռիվն արդար է» (բեմ․ [[1941 թվական|1941]]) դրամաները։ Հայտնի է դարձել Ա․ Պապայանի հետ գրած «Մեծ հարսանիք» (բեմ․ [[1944 թվական|1944]]) կատակերգությամբ։ Բեմադրվել են Պապայանի «Բարձունք» ([[1943 թվական|1943]]), «Շշմեցուցիչ հարված» (1956), «Անաղուհաց փեսան» ([[1956 թվական|1956]]), «Կենդանի հանգուցյալ» ([[1963 թվական|1963]]), «Համեցեք Հակոբ Նշանիչի ծնն֊դին» (1965), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), «Արտասահմանյան փեսացու» ([[1972 թվական|1972]]) և այլ կատակերգություններ։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մանրուք» ([[1954 թվական|1954]]), «Փեսատես» ([[1954 թվական|1954]]) և «Իմ ընկերոջ մասին» ([[1959 թվական|1959]]) կինոնկարները։ Պապայանի պիեսները ներկայացվել են [[Երևան]]ի, [[Թբիլիսի]]ի, [[Բաքու|Բաքվի]], [[Ստեփանակերտ]]ի, ինչպես նաե այլ հանրապետությունների և արտասահմանյան մի քանի երկրների բեմերում։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԿատակերգությունՀայ դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:Դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Թատրոն]]
[[Կատեգորիա:Արվեստ]]
[[Կատեգորիա:Բեմադրություններ]]