«Պարալաքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Parallax Example ruhy.svg|մինի]]
[[Պատկեր:The sun, street light and Parallax edit.jpg|մինի]]
Պարալաքս ({{lang-el|παραλλάξ}}, от {{lang-el2|παραλλαγή}} — փոփոխակի շարժում, փոփոխում, շեղում), առարկաների հարաբերական դիրքերի տեսանելի փոփոխությունը՝ դիտորդի ([[աչքեր|աչքի]]) տեղափոխության հետևանքով։ Սանդղակավոր սարքերով չափումներ կատարելիս Պարալաքսի պատճառով կարող են սխալներ թույլ տրվել, եթե սանդղակը կիպ սեղմված չէ այն առարկաներին որոնց երկարությունը չափվում է, կամ որոնց դիրքը որոշվում է։ Օպտիարալաքսի ազդեցությունը ջերմաչափով [[ժերմաստիճան|ջերմաստիճան]]ի որոշման վրակական սարքերում (օրինակ, դիտակներում կամ [[մանրադիտակ]]ներում) օկուլյարի առջևով դիտորդի աչքի շարժման ժամանակ Պարալաքսն առաջանում է այն դեպքերում, երբ հաշվանքի ցանցը (կամ չափիչ թելը) չի համընկնում օբյեկտիվի ստեղծած պատկերի հարթությանը։ Պարալաքս հասկացությունը կարևոր դեր է կատարում [[աստղագիտություն|աստղագիտության]] մեջ։ Աստղագիտական Պարալաքսում, որ կոչվում է նաև պարալաքսային շեղում, երկնոլորտում լուսատուների տեսանելի տեղափոխությունն է՝ պայմանավորված [[Երկիր|Երկրի]] առանցքային պտույտի, [[Արեգակ]]ի շուրջը Երկրի տարեկան շարժման և Գալակտիկայում Արեգակնային համակարգի շարժման հետևանքով տարածության մեջ դիտորդի տեղափոխությամբ։ Երկնային լուսատուների ճշգրիտ չափված Պարալաքսը հնարավորություն է տալիս որոշել դրանց հեռավորությունը։ Օրական Պարալեքսն այն անկյունն է, որի գագաթը գտնվում է երկնային լուսատուի կենտրոնում, կողմերից մեկն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, իսկ մյուսը՝ դեպի Երկրի մակերևույթի վրա գտնվող դիտման կետը։ Օրական Պարալաքսի մեծությունը կախված է լուսատուի զենիթային հեռավորությունից և փոփոխվում է օրական պարբերությամբ։ Տարեկան Պարալաքսի այն ուղղանկյուն եռանկյան փոքր անկյունն է (լուսատուին առընթեր), որի ներքնաձիգը Արեգակից մինչև [[աստղ]] եղած հեռավորությունն է, իսկ փոքր էջը՝ Երկրի ուղեծրի մեծ կիսառանցքը։ Տարեկան Պարալաքսով որոշում են աստղերի հեռավորությունները։ Դարավոր Պարալաքս Արեգակնային համակարգի շարժումով պայմանավորված և այդ շարժմանն ուղղահայաց ուղղությամբ աստղի անկյունային շեղումն է (տարվա ընթացքում)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարալաքս» էջից