«Մովսես Քերթող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
Ըստ Ստեփանոս Օրբելյան պատմիչի, Մովսես եպիսկոպոս Քերթողը Սյունիքի մետրոպոլիտ է եղել 722-729թթ.: Լինելով Շաղատի վարդապետարանի շրջանավարտ եւ նրա սյուներից մեկը, նա ուսուցիչը դարձավ Ստեփանոս Մեծ Սյունեցու, որի կրթության ու դաստիարակության խնդրին առանձնահատուկ նշանակություն է տվել:
Մովսես Քերթողը հայտնի է որպես խոշոր քերական, ինչպես նաեւ հոգեւոր երգերի հեղինակ եւ թարգմանիչ: Ն. Ադոնցը Մովսես Քերթողին դնում է հույն քերական Դիոնիսիոս Թրակացու (մ.թ.ա. 2-1-ին դար) «Քերականական արվեստ» աշխատության հայ նշանավոր մեկնիչների շարքում: Իսկ այդ երկը հայերեն էր թարգմանվել 5-րդ դարում եւ հիմք հանդիսացել հայերենի ուսումնասիրության տեսության մշակման եւ հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար:
Մովսես Քերթողը իր մեկնության մեջ անդրադարձել է հայերենի հնչունաբանությանը, դասակարգել խոսքի մասերը, ըստ այդմ` առաջնայինը համարելով գոյականը (անունը)` որպես էության արտահայտություն, ուստի եւ բայը ստրոդասել է նրան: Վերլուծել է նաեւ հոլովների, հոլովումների, բառաբարդման, ձեւի քերականական հասկացության հետ կապված եւ մի շարք այլ հարցեր:<ref>, Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան» Երևան, «Տնտեսագետ», 1998։</ref>
 
==Հղումներ==