«Բրիտանական անգլերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 38.
 
{{Անգլերենը որպես պաշտոնական լեզու կիրառող երկրների քարտեզ}}
 
 
=== Կոկորդային պայթական հնչյուն (անգլ.՝ Glottal stop) ===
Բրիտանական խոսակցական անգլերենի մի շարք ձևերում հաճախ կարելի է հանդիպել '''/t/''' հնչյունի փոխարինումը կոկորդային պայթական հնչյունով, երբ տվյալ հնչյունը գտնվում է ձայնավորների արանքում։ Դիտվելով որպես բնիկ լոնդոնցիների կողմից օգտագործվող առանձնահատկություն, այս երևույթը մեծ տարածում է ստացել։ Դեռևս դատապարտելի է մնում այս երևույթի օգտագործումը այնպիսի բառերում, ինչպես օրինակ '''''later''', ''սակայն հաճախ է հանդիպում այնպիսի բառերի վերջում, ինչպես օրինակ '''''not''''' (օրինակ՝ '''no/ʔ/ interested''').<ref name="Trudghill56">{{cite book|last=Trudgill|first=Peter |authorlink=Peter Trudgill|title=Language in the British Isles|year=1984|publisher=Cambridge University Press|location=Cambridge, England|isbn=0-521-28409-0|pages=56–57}}</ref> Բնիկ լոնդոնցիների արտասանությանը ենթարկվող այլ բաղաձայնների շարքին են պատկանում '''''p''' ''հնչյունը ''(օրինակ՝ '''''pa/ʔ/er''') և '''''k''''' հնչյունը (օրինակ՝ '''ba/ʔ/er'''):<ref name="Trudghill56" />
 
== Ստանդարտացում ==
Իչնպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Միացյալ թագավորությունում օգտագործվող անգլերենը ղեկավարվում է ավելի շուտ կոնվենցիայով, քան ֆորմալ կոդով, այսինքն՝ գոյություն չունի [[Académie française]] կամ [[Real Academia Española]] նման մարմին։ Այնպիսի հեղինակավոր բառարաններ, ինչպիսիք են ''[[Oxford English Dictionary]]'', ''[[LDOCE|Longman Dictionary of Contemporary English]]'', ''[[Chambers Dictionary]]'', ''[[Collins Dictionary]] ''գրանցում են բառերի օգտագործումը, այլ ոչ թե փորձում են սահմանել դրանք։ Ավելին՝ բառապաշարը և բառերի օգտագործումը ժամանակի հետ փոխվում է. բառերը ազատորեն փոխառվում են այլ լեզուներից ու անգլերենի այլ ճյուղերից, ինչպես նաև հաճախակի են հանդիպում նորաբանությունները։
 
Պատմական դրդապատճառներով, որոնք թվագրվում են 9-րդ դարին՝ Լոնդոնի ծաղկման ժամանակաշրջանին, Լոնդոնում և արևմտյան կենտրոնական մասում խոսվող լեզուն դարձավ դատարանների անգլերենի ստանդարտ, և ի վերջո հիմք հանդիսացավ Բրիտանիայի իրավապահ մարմիններում, կառավարությունում, գրականության և կրթության ոլորտում ընդունելի օգտագործման համար։
 
Ժամանակակից բրիտանական ուղղագրությունը զգալի չափով ստանդարտացվեց Սամուել Ջոնսոնի ''[[A Dictionary of the English Language]]'' (1755) բառարանով, չնայած նախորդող գրողները նույնպես մեծ դեր են ունեցել այս գործում, և 1755 թվականից սկսած շատ բան փոխվեց։ Շոտլանդիան, որ միայն 1707 թվականին է ենթարկվել Անգլիայի հետ խորհրդանական միության, դեռևս պահպանում է որոշ անկախ ստանդարտներ, հատկապես իր առանձին իրավական համակարգում։
 
Սկսած 20-րդ դարի սկզբներից՝ բրիտանական հեղինակները գրել են մի շարք գրքեր, որոնք նպատակաուղղված են եղել ծառայելու որպես անգլերենի քերականության և օգտագործման ուղեցույցներ։ Այս գրքերից որոշները, որոնք ավելի մեծ համբավ էին վայելում, տասնամյակներ շարունակ պագրվել են և վերահրատարակվել նոր հրատարակություններով։ Սրանց դասին են պատկանում Ֆոուլերի ''Modern English Usage'' և Էռնեստ Գոուերսի ''The Complete Plain Words'' գրքերը։
 
Բրիտանական անգլերենով հրատարակումներ անելու համար տարբեր ասպեկտների մանրամասն ուղեցույցներ են թողարկվում այնպիսի հրատակչությունների կողմից, ինչպիսիք են ''[[The Times]]'' թերթը, Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը, Քեյմբրիջի համալսարանի հրատարակչությունը։
 
<references />
 
== Տես նաև ==