«Կապուտջուղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25.
'''Կապուտջուղ''', լեռնագագաթ [[ՀՀ|Հայաստան]]ում, [[Զանգեզուրի լեռնաշղթա]]յում։ Բարձրությունը 3904 մետր է։ Հայաստանի Հանրապետության երկրորդ բարձր գագաթն է [[Արագած]]ից հետո։
 
Ունի 3904 մ բարձրություն։ Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է մի քանի փոքրիկ ձորակներով։ Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափային, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր։ Կազմված է գրանիտներից և մոնցոնիտներից, լանջերն ի վար ունի մի շարք քարակառկառներ։ Նախիջևանի հատվածում Կապուտջուղը ունի [[Տապանասար]] կամ Նավասար, [[Կռնակոչ]], Սարի սուրբ նշանՆշան, [[Ղազարի սար]] և այլ գագաթնամասերը։ Այստեղ է գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարավայրը։ Խաչի աղբյուրի մոտակայքում և նրանից վերևի հատվածում կան մ.թ.ա . 3-1 հազարամյակներին վերագրվող բազմաթիվ ժայռապատկերներ, իսկ գագաթնամասում՝ մի քանի փոքրիկ լճակներ։
 
== Կազմություն և դիրք==
Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիդներից, պորֆիրիտներից։ Հարևան լեռնագագաթներից առանձնանում է բարձրադիր (3300-3500 մ) լեռնանցքներով։ Լանջերը զառիթափ են, առանձին մասերում քարափային, մասնատված Գիլյան և [[Ողջի]] գետերի վտակներով։ Տիրապետում են ռելիեֆի ալպյան ձևերն ու չորրորդական սառցապատման հետքերը՝ կարեր տրոգներ և մորեններ։ Որոշ տրոգների հատակային մասերում կան [[լճեր]]։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումը և ծանրահակ պրոցեսները։ Շատ են քարակարկառները։
 
== Կլիմա ==