«Վերածննդի կերպարվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
 
== Ուշ Վերածնունդ ==
1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ: [https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%A1%D6%86%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC_%D5%8D%D5%A1%D5%B6%D5%BF%D5%AB Ռաֆայելի] ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ` մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ` մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները` կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն: Մաներիզմի առաջին վարպետները` Պարմիջանինոն, Պոնտորմոն, Բրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում` Մեդիչի տան դուքսերի արքունիքում: Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տարածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս: 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ:
 
== Հյուսիսային վերածնունդ ==