«Գրենլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 72.
 
Կղզին առաջին անգամ հայտնաբերել է իսլանդացի նավորդ Գունբյորնը մոտ [[875]] թվականին, սակայն ափ դուրս չի եկել։ [[982]] թվականի ամռանը իսլանդացի վիկինգ [[Էյրիկ Ռաուդի]]ն (հայտնի է նաև Էյրիկ Շիկահեր և Էյրիկ Տորվադսոն անուններով) առաջին անգամ հետազոտել է այդ կղզու հարավարևմտյան ափի մի հատված, որն այդ ժամանակ ծածկված է եղել կանաչ բուսականությանբ, և կղզին անվանել է «Կանաչ երկիր»։<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>
 
== Պատմություն ==
[[Պատկեր:KayakBearHunter.jpg|thumb|250px|[[Սպիտակ արջ]]ի որսորդը կայակի վրա։ Որսորդությունն ու ձկնորսությունը միշտ եղել են Գրենլանդիայի կյանքի կարևոր բաղկացուցիչները։]]
Ներկա դրությամբ [[Գրենլանդիա]]յի մակերևույթի 84%-ը ծածկված է [[սառցադաշտ]]երով, ինչը սահմանափակում է մարդկային բնակեցումը նեղ ափամերձ հատվածներով: Կլիման արկտիկական է:
 
Գրենլանդիան [[եվրոպացիներ]]ին անհայտ էր մինչ դրա՝ [[10-րդ դար]]ում [[նորվեգացիներ|նորվեգական]] [[վիկինգներ]]ի կողմից հայտնագործումը, ովքեր դրանից առաջ բնակություն են հաստատել [[Իսլանդիա]]յում:
 
Արկտիկական ժողովուրդները բնակեցվում էին Գրենլանդիայում եվրոպացիների կողմից այն հայտնագործելուց առաջ, սակայն վիկինգների այնտեղ ժամանելուց առաջ կղզին անմարդաբնակ է դարձել. ժամանակակից [[Էսկիմոս|ինուիտների]] նախնիները սկսել են բնակություն հաստատել Գրենլանդիայի հյուսիսում միայն [[13-րդ դար]]ում:
 
Ինուիտները միակ ժողովուրդն են, ովքեր անդադար բնակվել են Գրենլանդիայում հարյուրամյակների ընթացքում, սակայն [[18-րդ դար]]ում Դանիան՝ օգտվելով վիկինգների առաջնահերթությունից, կղզին հայտարարել է որպես իր տիրույթ և սկսել է իր գաղութացումը: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Գրենլանդիան առանձնացվել է թագավորությունից և միացել է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներին]] և [[Կանադա]]յին: Պատերազմի ավարտից հետո Դանիան իրեն վերադարձրել է վերահսկողությունը կղզու նկատմամբ, սակայն վերացրել է նրա գաղութային կարգավիճակը: Գրենլանդիան ճանաչվել է Դանիայի թագավորության բաղկացուցիչ մաս, իսկ [[1979]] թվականին ստացել է ներքին գործերով լայն ինքնավարություն: Գրենլանդիան միակ պետական կազմավորումն է, որը դուրս է եկել [[Եվրոպական միություն|Եվրոպական միության]] կազմից, սակայն պահպանում է ասոսացված պետության կարգավիճակը:
 
== Ծանոթագրություններ ==