Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 1 բայտ, 4 տարի առաջ
== Քիմիական հատկություններ ==
Գլիցերինը ունի տիպիկ բազմատոմ սպիրտներին բնորոշ քիմիական հատկություններ։ Գլիցերինի փոխազդեցությունը [[հալոգենաջրածիններ]]ի կամ [[ֆոսֆոր]]ի հալոգենիդների հետ ընթանում է մոնո- և դիհալոգենացմամաբ։ Գլիցերինը փոխազդում է [[կարբոնաթթուներ]]ի և հանքային թթուների հետ։ Օրինակ [[Ազոտական թթու|ազոտական թթ]]վի հետ փոխազդելիս, գլիցերինն առաջացնում է եռնիտրատ-[[նիտրոգլիցերին]](ստացել է Ասկանյո Սոբրերոն, 1847 թվականին), օգտագործվում է մեր ժամանակներում անծուխ [[վառոդ]] ստանալու նպատակով։ Գլիցերինը դեհիդրատացնելիս այն վեր է ածվում թունավոր ակրոլեինի.
* HOCH<sub>2</sub>-CH(OH)-CH<sub>2</sub>OH <math>\to</math> H<sub>2</sub>C=CH-CHO + 2 H<sub>2</sub>O
 
Այն օքսիդանում է մինչև գլիցերինային ալդեհիդ CH<sub>2</sub>OHCHOHCHO, [[դիհիդրօքսիացետոն]] CH<sub>2</sub>OHCOCH<sub>2</sub>OH կամ գլիցերինաթթու CH<sub>2</sub>OHCHOHCOOH։ Գլիցերինի և բարձրագույն կարբոնաթթուների [[եթերներ]]ը՝ [[ճարպ]]երը հանդիսանում են շատ կարևոր միացություններ մարդու համար, կարևոր կենսաբանական դեր են խաղում նաև ֆոսֆոլիպիդները։
Անանուն մասնակից