«Ձեռագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ձեռագիր'''՝ գրական-գիտական աշխատության՝ ձեռքով գրված կամ մեքենագրված բնագիր, փոխաբերաբար՝ գ...»:
 
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (23)
Տող 1.
'''Ձեռագիր'''՝ գրական-գիտական աշխատության՝ [[ձեռք]]ով գրված կամ մեքենագրված բնագիր, փոխաբերաբար՝ [[գրող]]ի, արվեստագետի ինքնատիպություն, յուրահատկություն:յուրահատկություն։
 
== Հնադարյան ոչ տպագիր գիրք ==
Հնադարյան ոչ տպագիր գիրք, [[մատյան]]՝ գրված աղյուսի, կավե սալիկների, պապիրուսի, մագաղաթի թղթի վրա:վրա։ Մեզ են հասել հեռավոր անցյալի գրական ու գիտական շատ ձեռագրեր, որոնք նաև [[Գեղանկարչություն|գեղանկարչության]], [[Մանրանկարչություն|մանրանկարչության]] նմուշներ են:են։
 
Ձեռագրերի մեջ հանդիպում են կրկնագիր ձեռագրեր, երբ [[մագաղաթ]] չլինելու պատճառով էջերից քերել-ջնջել են նախկին բնագիրը և ընդօրինակել նորը:նորը։ Կրկնագրերը այժմ հեշտությամբ վերծանում են՝ երբեմն ի հայտ բերելով հին [[դարեր]]ի նշանավոր երկեր:երկեր։ Այսպես է [[Վատիկան]]ի գրադարանում հայտնաբերվել հռոմեացի հռետոր Կիկերոնի «Հանրապետություն» աշխատությունը, որի ջնջված բնագրի վրա ընդօրինակվել է Ս. Օգոստինոսի ատեևախոսություններից մեկը:մեկը։
 
== Հայերեն ձեռագրեր ==
Հայերեն ձեռագրերը գրվել և ընդօրինակվել են 5-18-րդ դարերում, մեծ մասամբ գրչության կենտրոններում:կենտրոններում։ Ձեռագրերն ունեն մեծ մասամբ վերջում զետեղված հիշատակարան, որտեղ նշված է ձեռագրի գրության վայրը, [[ժամանակ]]ը, տրված են տեղեկություններ ընդօրինակողի, նկարազարդողի և այլոց մասին:մասին։ Հնագույն շատ ձեռագրեր մեզ են հասել քայքայված, առանց հիշատակարանի:հիշատակարանի։ Նման դեպքերում գրության ժամանակը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է: է։
 
Հայերեն Ձեռագրերի ամենահին գրատեսակը [[երկաթագիր]]ն է՝ իր տարատեսակներով:տարատեսակներով։ Տարբեր ժամանակներում տարածված են եղել նաև գրչագիրը, բոլորգիրը, նուորգիրը, շղագիրը:շղագիրը։ Մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական ձեռագիրը [[7-րդ դար]]ում ''«Վեհամոր Ավետարանն»'' է: է։
 
== Աշխարհի տարբեր վայրերում ==
Ներկայումս աշխարհի տարբեր վայրերում հաշվվում է հայերեն շուրջ 25 000 ամբողջական և 4000 պատառիկ ձեռագիր:ձեռագիր։ 10780 ամբողջական և 2000 պատառիկ ձեռագրեր պահվում են [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ում, 4500 ձեռագիր՝ [[Երուսաղեմ]]ի Մ. Հակոբյանց վանքում, 4000 ձեռագիր՝ [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն]]ում, 1200 ձեռագիր՝ Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, 1000 ձեռագիր՝ [[Նոր Ջուղա]]յի Ամենավփրկիչ վանքում և այլուր: այլուր։
 
Հայերեն Ձեռագրեր կան նաև [[Լոնդոնի Բրիտանական թանգարան]]ում, [[Փարիզի Ազգային գրադարան]]ում, [[Օքսֆորդի Բոդլերյան գրադարան]]ում, Կ. Պոլսի Ազգային պատրիարքարանում, Զմմառի վանքում և Անթիլիասում ([[Լիբանան]]), ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստուտի [[Լենինգրադ]]ի բաժանմունքում, Աալտիկով-Շչեդրինի անվան հանրային գրադարանում, Վրացական ԽՍՀ ԳԱ հին ձեռագրերի ինստուտում, [[Բեռլին]]ում, [[Նյու Յորք]]ում, [[Վաշինգտոն]]ում: ում։
 
== Կորած ձեռագրեր ==
Հսկայական է եղել նաև հայերեն կորած-ոչնչացած ձեռագրերի քանակը:քանակը։ [[13-րդ դար]]ի պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ի վկայությամբ՝ միայն Սյունյաց Բաղաբերդ ամրոցում [[1170]] թվականին սելջուկները ավարի են մատնել 10000 ձեռագիր:ձեռագիր։ Հիշատակություններ կան, որ մեծ քանակությամբ ձեռագրեր [[Միջին Ասիա]] է տարել [[Լենկթեմուր]]ը: ը։
 
Քիչ չեն նաև կորուստները անտերնչության, անցյալում պետական հսկողության ու հոգատարության բացակայության պատճառով:պատճառով։ Վերջին անգամ բազմաթիվ ձեռագրեր ոչնչացան առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:տարիներին։ Այսուհանդերձ, այժմ հայերեն ձեռագրերի հավաքածուների ամբողջությունը ամենահարուստներից մեկն է աշխարհում: աշխարհում։
 
== Գրականություն ==
* Հովսեփյան Գ., Գրչության արվեստը հին հայոց մեջ, Վաղ-պատ, 1913
* Աբրահամյան Ա., Հայոց գիր և գրչություն, Ե., 1973:1973։ Հ. Դավթյան
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ձեռագրեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձեռագիր» էջից