«Պատմահամեմատական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Պատմահամեմատական գրականություն''', գրական երեույթների ուսումնասիրման հատուկ եղանակ։ Ձևավորվել է [[19–րդ դար|19-րդ դարում]]։ Հիմքում դրված է տարբեր դարաշրջանների և տարբեր ազգերի գրականությունների ու ժողովուրդների բանահյուսության ընդհանրությունների, նմանությունների ու փոխադարձ կապերի ուսումնասիրությունը։ Այդ կապերը կարող են լինել ինչպես [[Կոնտակտներ|կոնտակտ]]ային (փոխառումներ, ուղղակի ազդեցություններ, թարգմանություններ ու գնահատականներ), այնպես էլ տիպաբանական (տարբեր գրականությունների ու հեղինակների ստեղծագործության մեջ հանդես եկող նմանություններ, որոնք բխում են հասարակական կյանքի և [[արվեստ]]ի զարգացման օբյեկտիվ օրինաչափություններից)։
 
[[Ռուսաստան]]ում պատմահամեմատական դպրոցի խոշորագույն դեմքը ակադեմիկոս [[Ա․ Վեսեչովսկի]]ն է ([[«Պատմական պոետիկա»]], [[1940]] և այլն)։ Նախահոկտեմբերյան շրջանում համեմատական մեթոդը ([[կոմպարատիվիզմ]]) հաճախ չափազանցում էր գրական փոխառումների և ազդեցությունների դերը, թերագնահատում պատմությունը և ազգերի գործոնների նշանակությունը գրականության զարգացման մեջ։
 
{{ՀՍՀ}}
3243

edits