«Գեղագիտական ճաշակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գեղագիտական ճաշակ''', գեղեցիկի դիրքերից արվեստի ստեղծագործությունն ու իրականությունն ընկալե...»:
 
չ կետադրական, փոխարինվեց: ։Գ → ։ Գ
Տող 1.
'''Գեղագիտական ճաշակ''', գեղեցիկի դիրքերից [[արվեստ]]ի ստեղծագործությունն ու իրականությունն ընկալելու և սոցիալ-հոգեբանական գնահատական տալու մարդու հոգևոր ընդունակությունը։ Որպես գեղագիտական կատեգորիա ճաշակը, ըստ էության, կիրառվում է [[17-րդ դար]]ից։ Սկսած Ն․ Բոալոյից ճաշակի հիմնական հատկանիշներ են համարվել ճշմարտանմանությունը, բանական լինելը, հստակությունը․ Հ․ Հոմը և Ա․ Շաֆտսբհրին ճաշակին հաղորդել են նաև բարոյական իմաստ։ Ի․ Կանտը «ճաշակի անտինոմիաներում» ճաշակ ներկայացրել է որպես զգայության և բանախոհության երկընտրանք, որպես հակասություն անհատական [[ազատ]] [[Դատողություն|դատողության]] և ճաշակի համընդհանրության միջև։ Սակայն Կանտը չկարողացավ լուծել այս անտինոմիաները։ Հեգելը ճաշակը քննարկել է հիմնականում կասված արվեստի հետ։ Սակայն գիտակցելով ճաշակի լայն բովանդակությունը՝ պնդել է, որ այն «մշակույթի ազդեցությամբ նրբացված գեղեցիկի զգացումն է։ Մարքսիստական [[գեղագիտություն]]ն ընդգծում է ճաշակի հասարակական բնույթը և կախվածությունը նրա կրողի սոցիալական դրությունից, գործուն բնույթը և առարկայական պայմանավորվածությունը։ Մարքսիստական գեղագիտությունը ճաշակը դիտում է որպես կյանքի բոլոր բնագավառներում դրսևորվող պատմահասարակական մշակույթի արտահայտություն։ Ճաշակի առաջացման մեջ ելակետային գործոն է ճանաչվում արվեստը։ [[Բնություն|Բնության]], [[մարդ]]ու և մարդկային պատմության գեղագիտական կողմի նկատմամբ ճաշակի ձևավորումը ածանցյալ է և պատմականորեն իրականացվել է արվեստի միջոցով։ Ընդհանրապես ճաշակի զարգացման պատմությունը վկայում է նրա ոլորտների ընդլայնումը։ Արվեստի մեջ գեղեցիկի ընկալումով ավելի խոր և նուրբ է ըմբռնվում նաև բնության, շրջապատի իրերի, մարդու գեղեցկությունը,։ Առօրյայում օգտագործվում է նաև «գեղարվեստական ճաշակ» հասկացությունը՝ որպես գեղագիտական ճաշակի հոմանիշ։ Այս դեպքում գեղարվեստական ճաշակը հասկացվում է որպես գեղագիտական ճաշակ, որը դրսևորվում է գեղարվեստական գործունեության ոլորտում (գեղարվեստական ստեղծագործության գնահատումը, ստեղծումը, ընկալումը)։ Գեղարվեստական ճաշակի ձևավորման վրա ազդեցություն են ունենում ինչպես անհատի սոցիալական դրությունը, այնպես էլ ժողովրդի ազգային [[ավանդույթ]]ները ն տեղի գեղարվեստական մշակույթի յուրահատկությունները։Գեղագիտականյուրահատկությունները։ Գեղագիտական ճաշակի ձևավորումը գեղագիտական դաստիարակության նպատակներից է։ Ճաշակ գործածվում է նաև սեր կամ հակում («երաժշտական ճաշակ», «գրական ճաշակ»), ինչպես և ոճ («եվրոպական ճաշակ», «[[18-րդ դար]]ի ճաշակով») իմաստներով։
 
{{ՀՍՀ}}