«Ուրծի լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ուրծի լեռնաշղթան''' գտնվում է [[Հայաստանի Հանրապետության]] [[Արարատի մարզ]]ի հարավում։ Եզրավորում է [[Արարատյան հարթավայր]]ը հարավարևելքից։ Ծագմամբ ծալքաբեկորային է։ Ջրբաժան է [[Վեդի (գետ)|Վեդի]]ի [[Շաղափ (գետ)|Շաղափ]] վտակի, [[Արածո]]յի ու [[Արաքս]]ի միջև։ Հյուսիս–արևելքից ձգվում է հարավ–արևելք, այնուհետև՝ արևելք։ Երկարությունը մոտ 25 կմ է, լայնությունը՝ մինչև 11 կմ։
 
Հյուսիսային լանջերը երկար են, մեղմաթեք, հարավայինները՝ կարճ, զառիթափ։ Բոլոր լանջերը կտրտված են ձորակներով։ Կատարային գոտին հիմնականում նեղ է։ Ամենաբարձրը արևելյան հատվածում գտնվող [[Ուրծ (լեռնագագաթլեռ)|Ուրծ լեռնագագաթն]] է՝ 2445,9 մ, որի կոորդինատներն են {{Coor|39_49_04_N_44_54_51_E|հս. լ.39°49'04", արլ. ե. 44°54'51"}}։ Հիմնական լեռնաշարին զուգահեռ կան նաև մանր լեռնաշարեր։
 
Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, միջին բարձրություններում՝ չոր տափաստանային, կատարային մասում՝ լեռնատափաստանային։ Տեղումները լանջերին 200-450 մմ են։ Հյուսիսային լանջերի մի մասը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Լեռնաշղթայի արևելյան եզրում է գտնվում Ուրծասարի լեռնանցքը (1910 մ), որն իրար է կապում [[Շաղափ (գետ)|Շաղափ]]ի և [[Արածո]]յի հովիտները. այստեղով է անցնում հանրապետական նշանակության H10 (H8-[[Ոսկետափ]]-[[Վեդի]]-[[Լանջառ]]-M2 44,4կմ) ճանապարհը։