«Ճառագայթավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 45 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Ճառագայթավորներ''' (Radiolaria), նախակենդանիների տիպի սարկոդայինների դասի ենթադաս։ Մարմնի չափեր...»:)
 
No edit summary
{{միացնել|Ռադիոլարիաներ}}'''Ճառագայթավորներ''' (Radiolaria), [[նախակենդանի]]ների տիպի [[սարկոդային]]ների դասի ենթադաս։ Մարմնի չափերը՝ 40 մկմ-ից 1 մմ և ավելի։ Ծովային (հատկապես տաք) [[պլանկաոն]]ային օրգանիզմներ են։ Ունեն ներքին կմախք՝ կաշվենման ծակոտկեն պատիճի տեսքով, որի մեջ ներփակված է մեկ կամ մի քանի կորիզ ամփոփոդ [[ներպատիճային ցիտոպլազմա]]ն։ Վերջինս ծակոտիների միջոցով հաղորդակցվում է [[արտապատիճ]]ային [[ցիտոպլազմա]]յի հետ։ [[էկտոպլազմա]]յում համարյա միշտ հանդիպում են բազմաթիվ [[միաբջիջ ջրիմուռ]]ներ՝ [[զոոքսանտել]]ներ։ Ճառագայթավորները լողում և կեր են որսում կեղծ ոտքերի օգնությամբ։ Ճառագայթավորները ունեն նաև [[սիլիցիում]]ի օքսիդից կամ [[ստրոնցիում]]ի սուլֆատից կազմված ասեղներ, որոնց տարբեր համադրությունից առաջանում է արտաքին կմախքը։ Ճառագայթավորների կորիզը պարունակում է մեծ քանակությամբ [[դեզօքսիռիբոնուկլեինաթթու]] ([[ԴՆԹ]]), որը պայմանավորված է դրանց արտակարգ պոլիպլոիդությամբ ([[քրոմոսոմ]]ների ավելի քան 1000 [[հապլոիդ]] հավաք)։ Բազմանում են կիսվելով, առանձին տեսակների մոտ նկատվել է [[իզոգամ կոպուլյացիա]]յի տիպի Աբական պրոցես։ Հայտնի է Ճառագայթավորների 7000-ից ավելի տեսակ։
 
{{ՀՍՀ}}
171 991

edits