«Երկրի մագնիսական դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Earth's Magnetism.jpg|մինի|Երկրի մագնիսականություն]]
[[Երկիր|Երկրի]] շուրջը հաստատուն և փոփոխական [[մագնիսական դաշտ]]երի գոյությամբ պայմանավորված հատկություն։ Հաստատուն դաշտը (ծագման պատճառները դեռևս ստույգ բացահայտված չեն) [[Երկիր|Երկրի]] տարբեր կետերում տարբեր է և ենթարկվում է դանդաղ, դարավոր փոփոխությունների։ Այդ փոփոխությունների հետևանքով [[Երկիր|Երկրի]] մագնիսական բևեռները, որոնք չեն համընկնում [[աշխարհագրական բևեռներ]]ի հետ, ժամանակի ընթացքում տեղաշարժվում են։ Հաստատուն [[մագնիսական դաշտ]]ը առաջին մոտավորությամբ կարելի է փոխարինել [[դիպոլ]]ի ([[մագնիսական մոմենտ]]ը՝ 8.3×10<sup>25</sup> [[Միավորների_համակարգեր#CGS (ՍԳՎ) համակարգ|CGSM]], [[Երկրի պտտման առանցք]]ի հետ կազմած անկյունը՝ 11.5°) կամ համասեռ գնդի մագնիսական դաշտով։ [[Փոփոխական դաշտ]]ը կամ [[Մագնիսական վարիացիաներ|մագնիսական վարիացիան]] պայմանավորված է երկրի մակերևույթին և նրան հարող մթնոլորտի շերտերի [[էլեկտրական հոսանք]]ներով և [[արեգակ]]նային գործունեությամբ։ Բացի սահուն [[պարբերական տատանումներ]]ից, Երկրի [[մագնիսական դաշտ]]ը երբեմն կարճ ժամանակում կտրուկ և զգալի չափով փոխվում է․ «[[մագնիսական փոթորիկ]]» կոչվող այս երևույթը կապված է [[Արեգակ]]ից իոնացված մասնիկների արտաժայթքման հետ։ [[Մագնիսական փոթորիկներ]]ի մաքսիմումները կրկնվում են 11․5 տարին մեկ։ Այդ ժամանակամիջոցը համընկնում է [[արևաբծեր]]ի մաքսիմումների պարբերությանը։ Երկրի մագնիսական դաշտը տարածության յուրաքանչյուր կետում բնութագրվում է լարվածության T վեկտորով։վեկտորով, որի մեծությունն ու ուղղությունը որոշվում են X, Y, Z բաղադրիչներով (հս․, արլ․ և ուղղաձիգ) կամ երկրի մագնիսականության երեք տարրերով՝ լարվածությաև հորիզոևակաև H բաղադրիչով, մագնիսական D խոտորումով (H-ի կազմած անկյունը աշխարհագրական միջօրեականի հարթության հեա) և մագնիսական I հակումով (Т-ի կազմած անկյունը հորիզոնի հարթության հեա)։ Երկրի մագնիսականության տարրերի տարածական բաշխումը քարտեզի վրա պատկերվում է իզոգծերքի միջոցով։ Բաշխումը միջինից տարբեր է մագնիսական անոմալիաների շրջանում (տես անոմալիա), ուր մագնիսական դաշտի լարվածությունը զգալի մեծ է։ Տեղական կայուն անոմալիաները օգտագործվում են օգտակար հանածոների հանքավայրերի որոնման ն հետախուզման համար (տես Մագնիսահետաախուզություն)։ Մագնիսական դատը չի թողնում, որ Արեգակից եկող, օրգանական կյանքի համար կործանարար մասնիկների հոսքը հասնի Երկրի մակերևույթ։ Պարզված է, որ մագնիսական դաշտի փոփոխությունները որոշակի ազդեցություն են թողնում օրգանական աշխարհի վրա (օրինակ, «[[մագնիսական փոթորիկներ]]ի» ժամանակ գերակշռող են դառնում սիրտանոթայիև հիվանդությունները, վատանում է հիպերտոնիայով տառապողների վիճակը են)։ «Մագնիսական փոթորիկների» ժամանակ խանգարվում է ռադիոկապը և ընդվզում մագնիսական սլաքը, ուստի մագնիսական կանխատեսումներ են արվում ինքնաթիռներն ու նավերը ապակողմնորոշումից ապահովելու համար։ Երկրի մագնիսականության ևետազոտումը հնարավորություն է տալիս կանխատեսել նան ճառագայթման վիճակը մերձերկրյա տարածությունում տիեզերական թռիչքների ծրագրման ժամանակ։ Հնէամագնիսական հետազոտությունների հիման վրա կատարվում են շերտագրական համադրումներ, որոշվում երկրակեղհը կազմող բլոկների փոխադարձ տեղաշարժումների պարամետրերը։ Մագնիսաթելուրական զոնդումով պարզաբանվում է Երկրի ընդերքի վիճակը։ Երկրի մագնիսականության ուսումնասիրման ևիմքում ընկած են մագնիսական չափումները, որոնք կատարվում են տարբեր եղանակներով ու սարքերով՝ կողմնացույցով, մագնիսական թեոդոլիտով ու կշեռքով, մագնիսաչափով, Երկրի արհեստական արբանյակով։
 
{{ՀՍՀ}}