«Սարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։ [[Հարավային Ամերիկա]]յի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ [[սարդ]]ը։ Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է։ Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում։ Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը։ Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով։ Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։
Տնային սարդի և [[խաչասարդ]]ի թույնը կարող է ճանճ սպանել։ [[Մարդ]]ու և ընտանի [[կենդանիներ]]ի համար վտանգավոր է մորմը (տարանտուլ)։ Վերջինիս խայթոցն առաջացնում է ընդհանուր թունավորում։ [[Հայաստանում]]ում հայտնի հարավռուսական մորմը հանդիպում է [[Արարատյան դաշտ]]ում. ապրում է քարերի տակ, գետնափոր բներում։ Հայտնի են նաև ուրիշ թունավոր սարդեր. օրինակ՝ չոր [[տափաստան]]ներում և [[կիսաանապատ]]ներում տարածված կարակուրտի խայթոցը կարող է [[ձի]] սպանել։ Սարդերին հատուկ են շրջապատին հարմարվելու՝ պաշտպանական [[գույն|գուն]]ավորման, ձևի նմանեցման (միմիկրիա) երևույթները։
ara sranq lurj debilen
 
== Սարդերը և մարդու առողջությունը ==
Անանուն մասնակից