«Լյումինեսցենցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։, >> → »
Տող 1.
[[Image:Luminol.jpg|right|thumb|[[Լյումինոլ]] և [[հեմոգլոբին|հեմոգլոբին]], քեմիլյումինեսցենցման օրինակներ]]
'''Լյումինեսցենցում''' (լատ. lumen — լույս և escent — վերջածանց, որ նշանակում է մեծ ազդեցություն), տվյալ [[ջերմաստիճան]]ում մարմնի [[ջերմային ճառագայթում|ջերմային ճառագայթման]] նկատմամբ ավելցուկային լուսարձակում, որի տևողությունը զգալիորեն գերազանցում է լուսային ալիքի պարբերությունը (t >>» 10<sup>−14</sup>վրկ)։ Այս սահմանման առաջին մասը, որն առանձնացնում է լյումինեսցենցումը ջերմային հավասարակշիռ [[ճառագայթում]]ից, առաջարկել է [[Է. Վիդեման]]ը, իսկ երկրորդ մասը ձևակերպել է [[Սերգեյ Իվանովիչ Վավիլով|Սերգեյ Վավիլով]]ը՝ լյումինեսցենցումը անհավասարակշիռ ճառագայթման մյուս տեսակներից ([[լույսի ցրում]], [[լույսի անդրադարձում|անդրադարձում]], [[արգելակման ճառագայթում]] և այլն) տարբերելու համար։ [[Բնություն|Բնության]] մեջ լյումինեսցենցման դրսևորումները՝ [[հյուսիսափայլ]]ը, որոշ միջատների, միներալների, փտող փայտի լուսարձակումը հայտնի են եղել շատ վաղ ժամանակներից, սակայն այդ երևույթի հետևողական ուսումնասիրումն սկսվել Է [[19-րդ դար|19]]-րդ դարի վերջից (Է. և [[Անրի Բեքերել|Անրի]] Բեքերելներ, [[Ֆիլիպ Լենարդ]], [[Ու. Կրուկս]] և ուրիշներ)։
 
== Տեսակներն ըստ էներգիայի կորուստը լրացնող աղբյուրների ==
Լյումինեսցենցումը ուղեկցվում է [[էներգիա]]յի կորուստով։ Ըստ այդ կորուստը լրացնող աղբյուրի բնույթի՝ տարբերում են լյումինեսցենցման հետևյալ տեսակները՝ [[էլեկտրալյումինեսցենցում]], [[իոնալյումինեսցենցում]] (գրգռում [[իոն]]ների հարվածներով), [[կանդոլյումինեսցենցում]] (լյումինեսցենցում բոցում տաքացնելու միջոցով), [[կաթոդլյումինեսցենցում]] (գրգռում [[էլեկտրոն]]ների հարվածներով), [[ռադիոլյումինեսցենցում]] և [[ռենտգենալյումինեսցենցում]] (գրգռում [[ռադիոակտիվ ճառագայթում|ռադիոակտիվ]] և [[ռենտգենյան ճառագայթում|ռենտգենյան]] ճառագայթներով), [[տրիբոլյումինեսցենցում]] (լյումինեսցենցում մեխանիկական ազդեցությամբ), [[քեմիլյումինեսցենցում]], [[ֆոտոլյումինեսցենցում]]։ Ըստ ետլուսարձակման տևողության՝ տարբերում են [[ֆլուորեսցենցում]]ը (կարճատև լուսարձակում) և [[ֆոսֆորեսցենցում]]ը (տևական լուսարձակում)։ Այս տարաբաժանումը պայմանական է, որովհետև հնարավոր չէ ժամանակային որոշակի սահման անցկացնել դրանց միջև։ Լյումինեսցենցումը պայմանավորված է գրգռված վիճակում գտնվող [[ատոմ]]ների ([[մոլեկուլ]]ների, իոնների), այսպես կոչված, ճառագայթային անցումների ժամանակ [[լույս]]ի առաքումով։
 
== Տեսակներն ըստ տարրական պրոցեսների մեխանիզմների ==
Ըստ տարրական պրոցեսների մեխանիզմի՝ տարբերում են ''ինքնակամ'', ''ստիպողական'', ''ռեկոմբինացիոն'' և ''ռեզոնանսային'' լյումինեսցենցումներ։
Ինքնակամ լյումինեսցենցման դեպքում լուսարձակման գրգռված կենտրոնը նորմալ վիճակին վերադառնում է ինքնաբերաբար, առանց արտաքին միջամտության։
 
Ստիպողական լյումինեսցենցման դեպքում լուսարձակման կենտրոնը գրգռման հետևանքով տեղափոխվում է այնպիսի [[մետաստաբիլ վիճակ]], որտեղից նորմալ վիճակին ինքնուրույն անցնելը անհնար է (կամ շատ դժվար), ուստի անհրաժեշտ է արտաքին լրացուցիչ էներգիա։ Արդյունքում լուսարձակման կենտրոնն անցնում է սովորական գրգռված անկայուն վիճակի, այնուհետև՝ նորմալ վիճակի, վերջին անցումն ուղեկցվում է լուսարձակումով։
 
Ռեկոմբինացիոն լյումինեսցենցում տեղի է ունենում գրգռման էներգիայի կլանման ժամանակ տրոհված մասնիկների վերամիավորման հետևանքով։
 
Ռեզոնանսային լյումինեսցենցման դեպքում լուսարձակումն ինքնակամ բնույթ ունի և տեղի է ունենում այն [[էներգետիկ մակարդակ]]ից, որին, գրգռման հետևանքով հասել է լուսարձակման կենտրոն։
 
== Հիմնական բնութագրերը ==
Տող 19.
 
== Կիրառությունները ==
Լյումինեսենցման երևույթը կիրառվում է [[լյումինաֆորներ]]ում, [[լյումինեսցենտային վերլուծություն|լյումինեսցենտային վերլուծության]] մեջ, [[լյումինեսցենտային լամպ]]երում:երում։
 
== Գրականություն ==