«Լյումինեսցենցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Image:Luminol.jpg|right|thumb|[[Լյումինոլ]] և [[հեմոգլոբին|հեմոգլոբին]], քեմիլյումինեսցենցման օրինակներ]]
'''Լյումինեսցենցում''' (լատ. lumen — լույս և escent — վերջածանց, որ նշանակում է մեծ ազդեցություն), տվյալ [[ջերմաստիճան]]ում մարմնի [[ջերմային ճառագայթում|ջերմային ճառագայթման]] նկատմամբ ավելցուկային լուսարձակում, որի տևողությունը զգալիորեն գերազանցում է լուսային ալիքի պարբերությունը (t >> 10<sup>−14</sup>վրկ)։ Այս սահմանման առաջին մասը, որն առանձնացնում է լյումինեսցենցումը ջերմային հավասարակշիռ [[ճառագայթում]]ից, առաջարկել է [[Է. Վիդեման]]ը, իսկ երկրորդ մասը ձևակերպել է [[Սերգեյ Իվանովիչ Վավիլով|Սերգեյ Վավիլով]]ը՝ լյումինեսցենցումը անհավասարակշիռ ճառագայթման մյուս տեսակներից ([[լույսի ցրում]], [[լույսի անդրադարձում|անդրադարձում]], [[արգելակման ճառագայթում]] և այլն) տարբերելու համար։ [[Բնություն|Բնության]] մեջ լյումինեսցենցման դրսևորումները՝ [[հյուսիսափայլ]]ը, որոշ միջատների, միներալների, փտող փայտի լուսարձակումը հայտնի են եղել շատ վաղ ժամանակներից, սակայն այդ երևույթի հետևողական ուսումնասիրումն սկսվել Է [[19-րդ դար|19]]-րդ դարի վերջից (Է. և [[Անրի Բեքերել|Անրի]] Բեքերելներ, [[Ֆիլիպ Լենարդ]], [[Ու. Կրուկս]] և ուրիշներ)։