2016
edits
չNo edit summary |
չNo edit summary |
||
'''Քաղդեական կաթոլիկ եկեղեցի''' (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, ''իթա քալդեթա կաթուլիկեթա''), արևելյան կաթոլիկ եկեղեցի՝ պաշտոնապես ներկայացնում է [[ասորիներ|ասորի]] ժողովրդի կաթոլիկությունն ընդունած հատվածին: Այն առաջացել է 1552-53 թվականներին [[նեստորականություն|Արևելքի եկեղեցուց]] բաժանվելուց հետո, որն իր կարգին հետագայում բաժանվեց [[Հնագույն արևելքի եկեղեցի|Հնագույն արևելքի եկեղեցու]] և [[Արևելքի ասորական եկեղեցի|Արևելքի ասորական եկեղեցու]] միջև:
Եկեղեցու հետևորդները ոչ մի կապ չունեն մ.թ.ա. 1-ին հազարամյակում [[
Եկեղեցու կենդրոնն այժմ [[Բաղդադ]] քաղաքում է, իսկ եկեղեցու ղեկավարը կրում է [[Բաբելոնի Քաղդեացվոց Կաթողիկոս-Պատրիարք]]ի տիտղոսը ու ենթարկվում է [[Հռոմի Պապ]]ին: Եկեղեցու ներկայիս ղեկավարը [[Լուիս Ռաֆայել Ա Սաքո]] Կաթողիկոս-Պատրիարքն է:
Պատարագները մատուցվում են արևելյան ասորական ծիսակարգով, ասորերենի արևլյան բարբառով:
Քաղդեական կաթոլիկ եկեղեցին այժմ ունի 14 հետևյալ թեմերը.
*Բաղդադի քաղդեացվոց թեմ ([[Բաղդադ]])
*Էրբիլի քաղդեացվոց թեմ ([[Էրբիլ]])
*Քիրքուքի քաղդեացվոց թեմ ([[Քիրքուք]])
*Ամադիայի քաղդեացվոց թեմ ([[Ամադիա]])
*Ուրմիայի և Սալմաստի քաղդեացվոց թեմ ([[Ուրմիա (քաղաք)|Ուրմիա]], հիմն. 1892 թ.)
*Բեյրութի քաղդեացվոց թեմ ([[Բեյրութ]], հիմն. 20-րդ դարի սկիզբ)
*Հալեպի քաղդեացվոց թեմ ([[Հալեպ]], հիմն. 20-րդ դարի սկիզբ)
*Մոսուլի քաղդեացվոց թեմ ([[Մոսուլ]], հիմն. 1960 թ.)
*Ալկոշի և Այն Սֆնիի քաղդեացվոց թեմ ([[Ալկոշ]], հիմն. 1960 թ.)
*Թեհրանի քաղդեացվոց թեմ ([[Թեհրան]], հիմն. 1973 թ.)
*Միացյալ Նահանգների սուրբ Պետրոսի քաղդեացվոց թեմ ([[Սան Դիեգո]], հիմն. 1973 թ.)
*Միացյալ Նահանգների սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ ([[Սաութֆիլդ, Միչիգան|Սաութֆիլդ]], հիմն. 1982 թ.)
*Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ ([[Սիդնեյ]], հիմն. 2006 թ.)
*Կանադայի սուրբ Թադեոս Եդեսիացու քաղդեացվոց թեմ ([[Տորոնտո]], հիմն. 2012 թ.)
== Արտաքին հղումներ ==
|
edits