275 380
edits
(Նոր էջ « '''Ձկնաբանություն''' իխթիոլոգիա, կենդանաբանության բաժին, ուսումնասիրում է ձկների կազմությունը, օ...»:) |
չ (կետադրական, փոխարինվեց: : → ։ (12)) |
||
'''Ձկնաբանություն''' իխթիոլոգիա, կենդանաբանության բաժին, ուսումնասիրում է ձկների կազմությունը, օրգանների ֆունկցիաները, ապրելակերպը, բաշխումը ժամանակի և տարածության մեջ, կարգաբանությունը, [[Էվոլյուցիա]]
▲'''Ձկնաբանություն''' իխթիոլոգիա, կենդանաբանության բաժին, ուսումնասիրում է ձկների կազմությունը, օրգանների ֆունկցիաները, ապրելակերպը, բաշխումը ժամանակի և տարածության մեջ, կարգաբանությունը, [[Էվոլյուցիա]]ն: Ձկնաբանական հետազոտությունները նպաստում են ձկնային տնտեսության ռացիոնալ վարմանը, ապահովում [[ձկնորսություն|ձկնորսության]] և ձկնաբուծության զարգացումը: [[Ձուկ|Ձկների]] ուսումնասիրության հիման վրա արված են կենսաբանական մի շարք ընդհանրացումներ տեսակի պրոբլեմի, փոփոխականության և Էվոլյուցիայի, զարգացմաև տեսության, [[պոպուլյացիա]]յի դինամիկայի ևն վերաբերյալ: Ձկնաբանությյան բնագավառի վաղ ընդհանրացումները կատարվել են [[Հնդկաստան]]ում, մ. թ. ա. [[6–րդ դար|6]]-րդ դարում, իսկ կնաբանության մասին առաջին գիրքը հրապարակվել է [[Չինաստան]]ում, մ. թ. ա. [[1-ին հազարամյակ|1]]-ին հազարամյակի կեսերին, սակայն առաջին կարգավորված տեղեկությունները ավել է [[Արիստոտել]]ը (մ. թ. ա. [[4–րդ դար|4]]-րդ դարում), որը ձկներին առանձնացրել է ջրային [[ողնաշարավոր]]ների խմբում, տվյալներ բերել դրանց [[անատոմիա|անատոմիայի]], բազմացման և ապրելակերպի վերաբերյալ: Ձկնաբանությունը որպես ինքնուրույն գիտություն, [[կենդանաբանություն]]ից անջատվել է 19-րդ դարում: 20-րդ դարի կեսերից [[ձկնատնտեսություն|ձկնատնտեսության]] պրակտիկայում և ձկնաբանական հետազոտություններում կիրառվում են գիտության նորագույն նվաճումները ([[հիդրոլոկատոր|հիդրոլոկատորներ]], [[ռադիոակտիվ իզոտոպ]]ներ, [[բատիսկաֆներ]], [[ստորջրյա հեռուստացույց]] և այլն): ժամանակակից ձկնաբանության հիմնական պրոբլեմներն են՝ ձկների [[վտառ]]ի [[դինամիկայ]]ի, զարգացման (ինչպես անհատական, այնպես էլ պատմական), դրանց վարքի ու ներգաղթի ուսումնասիրությունը, որն անհրաժեշտ է արդյունագործական ձկների պաշարների վերարտադրության, լճակային ձկնաբուծության և ծովային ակտիվ ձկնորսության զարգացման համար, ինչպես նաև օվկիանոսային ջրերից կերային պաշարների արդյունահանման ընդլայնման գիտական հիմունքների մշակումը, այդ պաշարների յուրացման ինտենսիվացումը, մայրցամաքային ջրերում ձկնային ռացիոևալ տնտեսության կազմակերպումը: Ձկնաբանության կարևորագույն խնդիրն Է, [[ջրամբար]]ների [[Էկոհամակարգ]]երի արդյունավետության բարձրացման սկզբունքների ու եղանակների մշակումը, արդյունագործական ձկների վտառների վերարտադրության ինտենսիվացումը և ռացիոնալ շահագործումը: Ստեղծված են ձկնաբանական հետազոտությունների զարգացմանը նպաստող միջազգային միավորումներ, որոնցից խոշորագույնը ծովերի ուսումնասիրության միջազգային խորհուրդն է (գործում է [[1902 թվական|1902]] թվականից): [[ԽՍՀՄ]]-ում ձկնաբանական հետազոտություններ են կատարվում Ծովային ձկնատնտեսության և [[օվկիանոսագիտություն|օվկիանոսագիտության]] համամիութենական ԳՀԻ-ներում, ԽՍՀՄ ԳԱ և հանրապետական ԳԱ բազմաթիվ ինստներում, բուհերում: Ձկնաբանական հանդեսներից են «Վոպրոսի իխթիոլոգիի» («Вопроси ихтиологии», [[1953 թվական|1953]] թվականից), «Ռիբնոե խոզյայստվո» («Рибоне хозяйство», [[1920 թվական|1920]] թվականից), «Jaradese journal of ichtiology» ([[Տոկյո]], [[1950 թվական|1950]] թվականից), «Journal of Fisheries Reasearch Board of Canada» ([[Օտավա]], [[1934]] թվականից) ևն ամսագրերը: ԽՍՍՀ-ում ձկնաբանության և ձկնաբուծության հարցերով զբաղվում են ԽՍՍՀ ԳԱ Սևանի ջրակենսաբանական կայանը և ԽՍՍՀ մինիստրների խորհրդին կից ձկնային տնտեսության վարչությունը:
{{ՀՍՀ}}
|