«Արտա Վիրապի գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
===Արդավիրաֆ նամե===
Արդավիրաֆ նամեն [[Զրադաշտականություն|զրադաշտական]] կրոնական գրականությանը պատկանող հուշարձան է, որը գրվել է [[Պահլավերեն|պահլավերենով]]: Գրվել է [[Սասանյաններ|Սասանյանների շրջանում]]: Պատմում է Արդավիրաֆի հոգևոր ճամփորդությունը [[Հանդերձյալ աշխարհ|հանդերձյալ աշխարհում]]: Պահլավերենից հայերեն է թարգմանվել Ռ. Թ. Աբրահամյանի կողմից:
 
'''Սյուժե'''
Երկը սկսվում է [[Զրադաշտականություն|զրադաշտականության]] դրության մասին պատմելով: [[Զրադաշտ|Զրադաշտ մարգարեն]] երկար ժամանակ քարոզել էր այս նոր կրոնը, և դա մինչև [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացին]] անխափան էր մնացել: Չար ոգին ([[Ահրիման|Ահրիմանը]]) դրդեց նրան [[Եգիպտոս|Եգիպտոսից]] հարձակվել Էրանշահրի ([[Իրան)|Էրանշահրի]] վրա` ավերելով ամեն ինչ, կործանելով Դուռն ու թագավորությունը, վառելով զարդարուն կաշիների վրա գրված [[Ավեստա|Ավեստան]] և [[Զանդեր|Զանդը]], սպանելով մեծ թվով դաստուրների (զրադաշտական կրոնի սպասավոր): Ալ. Մակեդոնացին ինքն էլ փախավ [[Դժոխք]]: Երկրում քաոսային իրավիճակ է ստեղծվում, և մարդիկ որոշում են հավաքվել` որոշելու համար այդ ամենի ելքը: Նրանք որոշում են իրենցից մեկին ուղարկել հոգիների մոտ, որպեսզի տեղեկություն բերի իրենց, թե այն ամեն լվացումները, օրհներգությունները, մաքրումներն ու աղոթքները, որ իրենք անում են, արդյոք հասնում են աստվածներին, թե հասնում են դևերին: Բոլոր մարդիկ հավաքվում են մի մեծ և կարևոր [[Ատրուշան|ատրուշանի]] դռան մոտ և որոշում են, որ այդ մարդն Արտավիրաֆը լինի (Արտավիրաֆ. <<Արտա>>` սուրբ, <<վիրաֆ (վիրապ)>>` հոգի, իմացականություն>>, Արտավիրաֆ` <<սուրբ իմացականություն ունեցող>>):Արտավիրաֆին կոչում էին նաև նիշապուրցի:
Արտավիրաֆը բարեպաշտ անձնավորություն էր: Նա ընտրվում է յոթ թեկնածուներից: Ժողովը երեք անգամ վիճակ է գցում. Առաջին անգամ <<բարի մտքով>>, երկրորդ անգամ` <<բարի խոսքով>>, իսկ երրորդ անգամ` <<բարի գործով>>: Երեք անգամն էլ վիճակը ցույց է տալիս Արտավիրաֆին: Ուներ նա յոթ քույր, որոնք իր կանայք էին: Երբ նրանք իմանում են, որ հենց Արտավիրաֆն է ընտրվել, խնդրում են իրենց միայնակ չթողնել, սակայն նրանց հանգստացնում են` ասելով, որ նրան անվտանգ կերպով ետ կբերեն:
Արտավիրաֆի մարմինը երեսուն քայլ հեռու է դրվում մաքուր տեղերից (քանի որ դիակ էր): Նա խմում է մանգ` զրադաշտական ծիսական հեղուկ ըմպելիք, և գինի և պառկում է քնելու: Դրանից հետո յոթ օր նրա մարմինը հսկվում էր, և սպասավորներն անընդհատ Ավեստա և Զանդ էին ընթերցում: Վիրապի հոգին թողնում է մարմինը և գնում ճամփորդության: Յոթ օր հետո վերադառնում է և սկսում է պատմել իր տեսածները:
Տող 14.
Հետո նրանք մտնում էն Հուխտ (բարի խոսք)` լուսնի (2-րդ) կայանը, որտեղ դարձյալ գաթա չերգած, յաշտ չարած մարդիկ էին, ովքեր բարի գործեր էին արել, և իրենց փայլը լուսնի փայլի պես էր:
Երրորդ կայանը Հուվարեշտն էր (բարի գործ): Այստեղ էին բարձրագույնների բարձրագույնները` նման արևի փայլին: Սրանք երկրի վրա լավ թագավորություն, իշխանություն արածներն էին:
Չորրորդ երկինքը Գարութմանն է` Ահուրամազդայի և համշասպանդների գահույքը: Այդտեղ տիրում էր հավիտենական հաճույքը: [[Ահուրամազդա|Ահուրամազդան]] նրանց ցույց է տալիս մի կապույտ ջուր, որը Արտավիրաֆի` Ահուրամազդայի վրա փայտ դնելու արդյունքն էր: Այստեղ նրանց Ոհումանը (Բահմանը) ասում է, որ ցույց տան Դժոխքն ու Դրախտը: Արտավիրաֆը տեսնում է նաև Զրադաշտ մարգարեին, Քեյ Վշտասպին, յազատներին և Գայոմարտին:
Սկզբում նա Դրախտում տեսնում է առատաձեռն մարդկանց, թագավորների, բարի կանանց, ովքեր հարգել էին իրենց ամուսիններին, անասունների մասին հոգ էին տարել: Զոհ մատուցողների հոգիները բարձր, լուսավոր տեղում էին: Նա տեսնում է խրաֆստար կոտորողների, զորականների, երկրագործների, արհեստավորների հոգիները: Նա տեսնում է մեծ գահեր, հովիվների, դատավորների, հավատացյալների, ուսուցիչների, հարցաքննողների հոգիները, որոնք հավերժ երանության մեջ էին: Շուտով նրանք տեսնում են մի գետ, որը խավար էր. դա այն գետն էր, արն առաջացել էր այն մարդկանց պատճառով, ովքեր մահացածների ետևից լացել էին, արցունք թափել:
Շուտով նա իջնում է Դրախտից՝ աստիճանաբար ճանապարհ ընկնելով Դժոխք: Նա տեսնում է նաև մի մարդու, ում համար իր գործերի արգասիքն է գալիս հյուսիսային մի զզվելի, սառը քամիով: Քանի որ այդ մարդը չար էր, իր գործերի արդյունքը զզվելի մի կին էր՝ սմքած կերպարանքով, անսահման արատավորված:
Տող 85.
 
'''Նմանություններ և զուգահեռներ'''
Այս երկը շատ անգամ նմանեցնում են [[Դանթե Ալիգիերի|Դանթեի]] [[Աստվածային կատակերգություն|<<Աստվածային կատակերգության>>]] հետ: Դանթեի ճամփորդությունը, իհարկե, վերաբերում է 1300թ.-ին, սակայն շատ քչերն են տեղյակ, որ նման մի ճամփորդություն գրվել է դրանից շատ դարեր առաջ: Դանթեի պոեմը երեք վայրերն է նկարագրում ՝ Դժոխք, Քավարան, Դրախտ: Արդավիրաֆ նամեում կա Դրախտը և Դժոխքը: Սակայն բացի այս՝ անվանապես նշված վայրերից, կա նաև Համեսթեգան կոչվող մի վայր, որը նման է Դանթեի Քավարանին: Համեսթեգանը նման է նաև Դանթեի Դժոխքում գտնվող [[Լիմբոս|Լիմբոսին]]: Դանթեի ճամփորդությունը սկսվում է Դժոխքից՝ վերջանալով Դրախտում: Սա ցույց է տալիս մարդու պայքարը, ճանապարհը դեպի ազատություն՝ Դրախտ՝ այսպես ասած, լավ եզրափակելով գիրքը: ԱրտդավիրաֆԱրդավիրաֆ նամեում ճամփորդությունը սկսվում է Դրախտում, սակայն ավարտվում է նույնպես Դրախտում:
Սակայն անհերքելի է այն փաստը, որ Դանթեի ստեղծագործությունն ավելի հաջող է և ավելի կատարյալ: Դանթեի ստեղծագործության մեջ կարելի է հանդիպել և քրիստոնեական և հեթանոսական (հունահռոմեական) և մուսուլմանական ([[Մուհամմադ մարգարե|Մուհամմեդ]]) կերպարների: Իսկ Արտավիրաֆը բուն զրադաշտական թեմաներով է գրված: Դանթեի ստեղծագործության մեջ մենք հանդիպում ենք անունով նշված բազում կերպարների, իսկ Արդավիրաֆ նամեում համարյա անուն չկա նշված: Որպես օրինակ կարելի է բերել Ալ. Մակեդոնացուն, ով երկու ստեղծագործություններում գտնվում էր Դժոխքում: Երկուսի Դժոխքների ամենացածր վայրում կարելի է հանդիպել չարության գլխավոր մարմնացումներին՝ Ահրիմանին (Գաննակ Մենոկ) և Սատանային (Լուսիֆեր): Երկու գրքերում կարելի է հանդիպել երկու կրոնների մեջ առաջին մարդ համարվող Ադամին և Գայոմարթին: Եվ Արդավիրաֆը և Դանթեն ունեին ուղեկիցներ. Դանթեի դեպքում Վերգիլիոսն էր և ոչ ուղղակի կերպով Բեատրիչեն, իսկ Արդավիրաֆի դեպքում՝ Ատրն ու Սրոշը: Արդավիրաֆի Դրախտն ունի չորս շրջան, իսկ Դանթեինը՝ տաս: Իսկ երկուսի մոտ էլ Դրախտներն անվանվում են ի պատիվ լուսատուների: Երկուսի մոտ էլ Դժոխքը մի խոր փոս է՝ 10 շրջանից բաղկացած Դանթեի մոտ և 4 շրջանից՝ Արդավիրաֆի:
Արդավիրաֆ նամեն նմանեցնում են նաև Աստվածաշնչի Հայտնություն գրքի հետ:
Այս երկն իր գրական զուգահեռներն է ունեցել նաև ընդհանուր քրիստոնեական գրականության մեջ, ինչպես, օրինակ՝ <<Տեսիլ կամ Յայտնութիւն Աստուածածնի>>, <<Տեսիլ կամ Յայտնութիւն Պօղոսի առաքելոյն>>, որոնք հնում թարգմանվել են հայերեն: ընդհանուր քրիստոնեական այս և նման ապոկրիֆիկ գրականության ազդեցության ներքո մեզ մոտ էլ զարգացել է տեսիլքային ժանրը: Մեր ձեռքն են հասել հայ ճգնավորներին, սրբերին և եկեղեցական հայրերին վերագրվող մի շարք գրական հուշարձաններ, որոնց մեջ վառ երևակայությամբ նկարագրված են անդրշիրիմյան, հատկապես Դրախտի և Դժոխքի տեսարանները: Այս տեսակետից վերին աստիճանի հետաքրքրական է [[Լուսավորիչ Գրիգոր|Գր. Լուսավորչին]] վերաբերող <<Հարցմունք Լուսաւորչի>> կամ <<Հարցումն Լուսաւորչի և պատասխանի հրեշտակին>> երկը, որի մեջ Լուսավորիչը հարցումներ է ուղղում Միքայել հրեշտակապետին հոգիների անդրշիրիմյան կյանքի մասին, և վերջինից պատասխաններ ստանում յուրաքանչյուր հոգու երկրային կյանքի և սրա երկրային հատուցման համար: Գրական հուշարձանների այս շարքին է պատկանում նաև Վարդան Այգեկցու <<Վասն դժոխոցն և անքուն որդանցըն>> վառ քարոզը և [[Առաքել Սյունեցի|Առաքել Սյունեցու]] <<Ադամգիրք>> ու <<Դրախտագիրք>> պոեմները և այլն:
Բացի թվարկած զուգահեռներից և նմանություններից՝ <<Արդավիրաֆ նամեն>> մեծ արժեք է ներկայացնում ինչպես զրադաշտական Իրանի ժողովուրդների կրոնա-բարոյական հայացքների ու սոցիալ-տնտեսական հարաբերությունների ճանաչողության համար, այնպես էլ հեթանոս հայերի, հետագայում հայ ժողովրդական հավատալիքների և սնոտիապաշտության մեջ առկա մութ, ցարդ անբացատրելի մնացած հասկացությունների լուսաբանության գծով: Այս տեսակետից ուսանելի են մեղքի ու պատժի պատկերացումները ըստ <<Արդավիրաֆ նամե>> և հայկական հավատալիքների, Չինվաթ կամրջի և հայկական Մազե կամրջի նկարագրությունը, չարի ու բարու ընկալումները, ասպնջականության, վանատրության, հյուրասիրության ըմբռնումները և այլն:
Որոշ նմանություններ կան նաև <<[[Սասնա ծռեր|Սասնա ծռերի]]>> մեջ: Երբ Արդավիրաֆը ետ է գալիս իր ճամփորդությունից, նրան խնդրում են պատմել իր տեսածները: Նա պատասխանում է. <<Նախ և առաջ սովածներին ու ծարավներին ուտելիք տուր, ապա հաջողությամբ հարց ու փորձ արա>>: Սա համապատսխանում է զրադաշտականության հյուրընկալության պատգամին:
 
'''Աղբյուրներ'''