«Արտա Վիրապի գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «===Արդավիրաֆ նամե=== Արդավիրաֆ նամեն զրադաշտական կրոնական գրականությանը պատկանող հուշարձան է, որ...»:
 
Տող 1.
===Արդավիրաֆ նամե===
Արդավիրաֆ նամեն զրադաշտական կրոնական գրականությանը պատկանող հուշարձան է, որը գվելգրվել է պահլավերենով: Գրվել է Սասանյանների շրջանում: Պատմում է Արդավիրաֆի հոգևոր ճամփորդությունը հանդերձյալ աշխարհում: Պահլավերենից հայերեն է թարգմանվել Ռ. Թ. Աբրահամյանի կողմից:
 
'''Սյուժե'''
Երկը սկսվում է [[Զրադաշտականություն|զրադաշտականության]] դրության մասին պատմելով: Զրադաշտ մարգարեն երկար ժամանակ քարոզել էր այս նոր կրոնը, և դա մինչև Ալեքսանդր Մակեդոնացին անխափան էր մնացել: Չար ոգին (Ահրիմանը) դրդեց նրան Եգիպտոսից հարձակվել Էրանշահրի (Իրան) վրա` ավերելով ամեն ինչ, կործանելով Դուռն ու թագավորությունը, վառելով զարդարուն կաշիների վրա գրված Ավեստան և Զանդը, սպանելով մեծ թվով դաստուրների (զրադաշտական կրոնի սպասավոր): Ալ. Մակեդոնացին ինքն էլ փախավ Դժոխք: Երկրում քաոսային իրավիճակ է ստեղծվում, և մարդիկ որոշում են հավաքվել` որոշելու համար այդ ամենի ելքը: Նրանք որոշում են իրենցից մեկին ուղարկել հոգիների մոտ, որպեսզի տեղեկություն բերի իրենց, թե այն ամեն լվացումները, օրհներգությունները, մաքրումներն ու աղոթքները, որ իրենք անում են, արդյոք հասնում են աստվածներին, թե հասնում են դևերին: Բոլոր մարդիկ հավաքվում են մի մեծ և կարևոր ատրուշանի դռան մոտ և որոշում են, որ այդ մարդն Արտավիրաֆը լինի (Արտավիրաֆ. <<Արտա>>` սուրբ, <<վիրաֆ (վիրապ)>>` հոգի, իմացականություն>>, Արտավիրաֆ` <<սուրբ իմացականություն ունեցող>>):Արտավիրաֆին կոչում էին նաև նիշապուրցի:
Արտավիրաֆը բարեպաշտ անձնավորություն էր: Նա ընտրվում է յոթ թեկնածուներից: Ժողովը երեք անգամ վիճակ է գցում. Առաջին անգամ <<բարի մտքով>>, երկրորդ անգամ` <<բարի խոսքով>>, իսկ երրորդ անգամ` <<բարի գործով>>: Երեք անգամն էլ վիճակը ցույց է տալիս Արտավիրաֆին: Ուներ նա յոթ քույր, որոնք իր կանայք էին: Երբ նրանք իմանում են, որ հենց Արտավիրաֆն է ընտրվել, խնդրում են իրենց միայնակ չթողնել, սակայն նրանց հանգստացնում են` ասելով, որ նրան անվտանգ կերպով ետ կբերեն:
Արտավիրաֆի մարմինը երեսուն քայլ հեռու է դրվում մաքուր տեղերից (քանի որ դիակ էր): Նա խմում է մանգ` զրադաշտական ծիսական հեղուկ ըմպելիք, և գինի և պառկում է քնելու: Դրանից հետո յոթ օր նրա մարմինը հսկվում էր, և սպասավորներն անընդհատ Ավեստա և Զանդ էին ընթերցում: Վիրապի հոգին թողնում է մարմինը և գնում ճամփորդության: Յոթ օր հետո վերադառնում է և սկսում է պատմել իր տեսածները: