«Ամինաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 254.
Այլ ստերեոքիմիական շարքի պատկանող ամինաթթուների ցանկացած համադրության դեպքում ստացվում են շատ ավելի անհամ միացություններ:Նույն ամինաթթուներից կազմված տարբեր հաջորդականություն ունեցող միացությունների հատկությունները զգալիորեն տարբերվում են:Բայց,սովորաբար,այդ բազմությունից միայն մեկ տարբերակն է դրսևորում բարձր կենսաբանական ակտիվություն:Սպիտակուցների և պեպտիդների առաջնային կառուցվածքը պայմանավորված է ամինաթթվային հաջորդականությամբ,որը կարելի է որոշել շղթայի որևէ ծայրից ամինաթթուները հաջորդաբար անջատելով:
 
== Սպիտակուցների և պեպտիդների առաջնային կառոցվածքիկառուցվածքի որոշման եղանակները ==
Սպիտակուցների և պեպտիդների առաջնային կառուցվածքի որոշման առաջին եղանակներից մեկը Սենջերի կողմից մշակված պեպտիդային շղթայի N-ծայրային ամինաթթվի որոշման եղանակն է:Առաջին փուլում պոլիպեպտիդային շղթան (սպիտակուցը) փոխազդում է դինիտրոֆտորբենզոլի (ԴՆՖԲ) հետ,անջատվում է HF և դինիտրոբենզոլը (ԴՆԲ) միանում է շղթայի N-ծայրային ամինաթթվին:Երկրորդ փուլում անց է կացվում հիդրոլիզ,առաջանում է ամինաթթուների խառնուրդ,որում միայն N-ծայրային ամինաթթուն է հանդիսանում ԴՆԲ-ածանցյալ:Երրորդ փուլում կատարվում է նշակիր ամինաթթվի ԴՆԲ-ածանցյալի իդենտիֆիկացում:
 
Տող 271.
Սպիտակուցների կենսաբանական ակտիվությունը պայմանավորված է նրանց երրորդային և չորրոդային կառուցվածքով:
 
Երրոդային կառուցվածքը ավելի բարդ է՝ դա α-շղթայի կամ β-ստրուկտուրայի տարածական դասավորվածությունն է:Հիմնականում տարբերում են կծիկաձև (գլոբուլյար) և թելաձև (ֆիբրիլյար) երրորդային կառուցվածք:Երրորդային կառուցվածքի ձևավորմանը մասնակցում են կովալենտ դիսուլֆիդային կապը (ցիստին ամինաթթուների միջև՝ օքսիդացման հետևանքով) և չորս տիպի ոչ կովալենտ փոխազդեցություններ:
 
Դիսուլֆիդային կապեր (<<կամրջակներ>>) կարող են առաջանալ ինչպես նույն սպիտակուցի տարբեր հատվածներում գտնվող ցիստեինների միջև,այնպեսլ էլ տարբեր պոլիպեպտիդային շղթաների միջև:Օրինակ,ինսուլինում,գլյուկոզի փոխանակությունը կարգավորող սպիտակուցային բնույթի հորմոնեւոմ,երեք դիսուլֆիդային կապերից երկուսը կապում են միմյանց հետ A (21 ամինաթթվային մնացորդ) և B (30 ամինաթթվային մնացորդ) շղթաները,իսկ երրորդը առաջանում է A շղթայի վեցերորդ և տասնմեկերորդ դիրքերում գտվող ցիստեինների միջև:
 
{{Ամինաթթուներ}}