«Ամինաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3855 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Այլ ստերեոքիմիական շարքի պատկանող ամինաթթուների ցանկացած համադրության դեպքում ստացվում են շատ ավելի անհամ միացություններ:Նույն ամինաթթուներից կազմված տարբեր հաջորդականություն ունեցող միացությունների հատկությունները զգալիորեն տարբերվում են:Բայց,սովորաբար,այդ բազմությունից միայն մեկ տարբերակն է դրսևորում բարձր կենսաբանական ակտիվություն:Սպիտակուցների և պեպտիդների առաջնային կառուցվածքը պայմանավորված է ամինաթթվային հաջորդականությամբ,որը կարելի է որոշել շղթայի որևէ ծայրից ամինաթթուները հաջորդաբար անջատելով:
 
== Սպիտակուցների և պեպտիդների առաջնային կառոցվածքի որոշման եղանակները ==
Սպիտակուցների և պեպտիդների առաջնային կառուցվածքի որոշման առաջին եղանակներից մեկը Սենջերի կողմից մշակված պեպտիդային շղթայի N-ծայրային ամինաթթվի որոշման եղանակն է:Առաջին փուլում պոլիպեպտիդային շղթան (սպիտակուցը) փոխազդում է դինիտրոֆտորբենզոլի (ԴՆՖԲ) հետ,անջատվում է HF և դինիտրոբենզոլը (ԴՆԲ) միանում է շղթայի N-ծայրային ամինաթթվին:Երկրորդ փուլում անց է կացվում հիդրոլիզ,առաջանում է ամինաթթուների խառնուրդ,որում միայն N-ծայրային ամինաթթուն է հանդիսանում ԴՆԲ-ածանցյալ:Երրորդ փուլում կատարվում է նշակիր ամինաթթվի ԴՆԲ-ածանցյալի իդենտիֆիկացում:
 
 
Երկրորդ եղանակը՝ Էդմանի եղանակն է,որն ավելի լայն կիրառում ունի,քանի որ ավելի շահավետ է և ռացիոնալ:Այս մեթոդում որպես <<նիշ>> օգտագործվում է ֆենիլիզոթիոցիանատը:Փուլերի հաջորդականությունը համարյա նույնն է՝ նիշի միացում (1),որի հետևանքով առաջանում է N-ծայրային ամինաթթվի ֆենիլթիոգիդանտոինային (ՖԹԳ) ածանցյալ,ամինաթթվի ածանցյալ անջատում (2) և իդենտիֆիկացում (3):
 
 
Առաջնային կառուցվածքի որոշման համար կիրառվում են նաև բազմաթիվ այլ եղանակներ,որոնց էությունը նույնն է:Պեպտիդային կապը իրենից ներկայացնում է եռկենտրոն զուգորդված համակարգ,որում C-N կապերի շուրջ պտույտ չի կատարվում:Սպիտակուցների համար հայտնի են ավելի բարդ կառուցվածքներ՝ երկրորդային կառուցվածք՝ α-պարույր կամ β-կառուցվածք (ծալքավոր կառուցվածք),երրորդային կառուցվածք,չորրորդային կառուցվածք:
 
α-պարույրի յուրաքանչյուր պտույտ՝ <<փոքր քայլ>>,պարունակում է միջին թվով 3,6 ամինաթթվային մնացորդ,որոնք ջրածնական կապերով կապված են վեր և վար գտնվող պեպտիդային շղթայի հատվածների հետ:α-պարույրի մեծ քայլը կազմված է հինգ <<փոքր քայլերից>>,կամ 18 ամինաթթվային մնացորդից:
 
 
β-կառուցվածքը լինում է զուգահեռ և հակազուգահեռ:Այդ կառուցվածքը առաջանում է սպիտակուցը կազմող տարբեր (հարևան) շղթաների միջև ջրածնական կապերի շնորհիվ,և բնորոշ է ֆիբրիլյար սպիտակուցներին:
 
 
Սպիտակուցների կենսաբանական ակտիվությունը պայմանավորված է նրանց երրորդային և չորրոդային կառուցվածքով:
 
Երրոդային կառուցվածքը ավելի բարդ է՝ դա α-շղթայի կամ β-ստրուկտուրայի տարածական դասավորվածությունն է:Հիմնականում տարբերում են կծիկաձև (գլոբուլյար) և թելաձև (ֆիբրիլյար)
 
{{Ամինաթթուներ}}
408

edits