«Խորեն Ա Տփղիսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1873 թվականին, Թիֆլիսում։ 1892 թվականին ավարտել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոցըդպրոց]]ը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում։ 1897 թվականին [[Ներսիսյան դպրոցումդպրոց]]ում նշանակվել է երգի ուսուցիչ։ 1901 թվականին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվի դեկտեմբերին՝ աբեղա, և նշանակվել [[Նոր ԲայազետիԲայազետ]]ի (այժմ՝ [[Գավառ (քաղաք)|Գավառ]]) եկեղեցիների բարեկարգիչ։ 1902 թվականին ձեռնադրվել է վարդապետ։
 
1903 թվականի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձերբակալվել և աքսորվել է [[Ռուսաստան]]ի [[Օրյոլի մարզ|Օրյոլ]] քաղաք։ 1905 թվականին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և [[Արդվին]]ի առաջնորդական փոխանորդ։ 1907 թվականի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ [[Ծաղկաձոր]]) եկեղեցիների բարեկարգիչ։
 
1909 թվականի դեկտռմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը։
 
1917 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանում[[Երևան]]ում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը։ 1919 թվականին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետական պատվիրակ մեկնել է Փարիզ՝[[Փարիզ]]՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական ազգային երկու պատվիրակությունների միջև։
 
1920 թվականին [[Փարիզ]]ից մեկնել է [[Ամերիկա]]՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը։ Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել [[Հյուսիսային Ամերիկա]]յի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյանի։